Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի աջակիցները դատարանի առաջ են. «Հերոսը պետք է լինի ազատության մեջ»

Մայիս 13,2019 13:56

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այսօր մեկնարկելու է Մարտի մեկի գործով առաջին նախնական դատական նիստը։ Դատարանի շենքի առաջ են գործով մեղադրյալներից Ռոբերտ Քոչարյանի աջակիցները` «հերոսը պետք է լինի ազատության մեջ», «ազատություն քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանին» գրություններով պաստառներով։ Հիշեցնենք, որ գործով մեղադրյալներ են պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նախատեսվում է քննարկել վերջինիս խափանման միջոց կալանքը փոխելու հարցը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031