Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարան այն թեզը, թե Քոչարյանը քնած է եղել, քնած Ռոբերտ Քոչարյանի կողքից ինչո՞ւ էր բացակայում իր անվտանգության պետ Գրիշա Սարկիսովը». Անդրանիկ Քոչարյան

Մայիս 13,2019 13:30

Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ սահմանադրական կարգի տապալման գործով դատական նիստն է մեկնարկելու: Քոչարյանի պաշտպանները վստահեցնում են, թե մաղդրանքը հիմնավոր չէ:

ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին, թե դուք ինչպիսի՞ դատավարություն եք ակնկալում, հաշվի առնելով, որ հնչեղ գործ է եւ բազմաթիվ նախկին ու ներկա պաշտոնյաներ են ներգրաված այդ գործում:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Փաստաբանները պետք է հենց այդպիսի տեքստ հնչեցնեին, որոշ չափով դա քաղաքական տեքստ է: Բայց իրենք ստանում են բարձր հոնորարներ՝ հենց այդպիսի հայտարարություն անելու համար: Սահմանադրական կարգի հետ կապված դատավարության ամբողջ ընթացքում պարզ կերեւա, թե ինչ ապօրինի որոշումների արդյունքում էր, որ տեղի ունեցավ Մարտի 1-ը եւ 10 սպանությունները: Փաստաբանական խումբը շեշտը դնում է նրա վրա, որ եթե չեք հայտնաբերել այս պահի դրությամբ 10 սպանություններից որեւէ մեկը, իրավունք չունեք Քոչարյանին կամ որեւէ մեկին որեւէ մեղադրանք տալ»: Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունը, երբ որոշում կայացնողներին դատեցին, ինվորները համաներման կարգավիճակում հայըտնեվեցին: Ինչ վերաբերում է Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, ոչ մեկը կասկած չունենա, որ առնվազն Չերյոմուխայի կրակոցների հարցում կունենանք առարկայական բացահայտում: Փաստաբանները թող ուշադիր կարդան փաստահավաք խմբի առաջին զեկույցը, կտեսնեն, մեկ հարցի պաասխանը չեն կարող անտեսել՝ Համլետ Թադեւոսյանի մարմնի միջից ինչի՞ բեկորները փորձագետը չի առգրավվել, չի առգրավվել, որովհետեւ դա այն բեկորը չէր լինելու, որը քաղաքական նպատակներով քննչական խմբի կողմից ներկայացվում է՝ որպես ցուցարարաների կողմից նետված F 1 տեսակի նռնակ, բայց եթե նման նռնակ նետվեր այդ խտության մարդկանց մեջ, կունենայինք այդ փոքրիկ հատվածում առնվազն տասնյակ զոհեր»:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, անհեթեթ պատասխաններ են հնչում, թե չենք ուզել, որ մարմինը վնասվեր, բայց չէ՞ որ փորձագետի խնդիրն է մարմինը վնասելով՝ իրեղեն ապացույցներ հանել, որ պարզեն, թե ինչ նռնակ է պայթել. «Դեպքի վայրում չի հայտնաբերվել իրենց ասած նռնակի արգասիքը՝ փոսը: Բազմաթիվ հարցեր կան, իսկ որ մահվան հանգամանքները նույնպես կբացահայտվեն, այսօր բացահայտվել է այն մեխանիզմը, որով իրականացվել են անօրինական գործողություններ՝ առավոտից սկսած,  գործողություններից սկսած: Երբ որ փաստաբանները հասկացան, որ առավոտվա գործողությունները նույնպես եղել են ապօրինի, նրանք միանգամից տարան այն թեզը, թե Ռոբերտ Քոչարյանը քնած է եղել մինչեւ 8:30, բայց չբացատրեցին՝ քնած Ռոբերտ Քոչարյանի կողքից ինչո՞ւ էր բացակայում իր անվտանգության պետ Գրիշա Սարկիսովը, որը գնացել էր ղեկավարեր առավոտյան գործողությունները, եւ որի արդյունքում նաեւ ինքն իրեն թույլ տվեց առաջին նախագահի թեւերը ոլորելով՝ նրան մեկուսացնել այդ պրոցեսից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031