«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ լավ չի հասկանում հայ-ադրբեջանական հակամարտությունից, բայց իր կողմից ամեն ինչ անում է, որպեսզի ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղա Բաքվում անցկացվելիք Եվրոպայի լիգայի եզրափակչում: Էմերիի մամուլի ասուլիսի սղագրությունը տեղադրված է «Արսենալի» պաշտոնական կայքում:
«Իսկապես, ես չգիտեմ՝ ինչ խնդիր կա երկու երկրների միջև, բայց մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի Մխիթարյանն այնտեղ լինի: Այս հարցը սպորտային չէ: Այն ինձնից կախված չէ: Ես չեմ հասկանում՝ որն է դրա լուծումը»,- ասել է նա:
Թե ինչու է եզրափակիչն անցկացվում Բաքվում՝ Էմերին ասել է, որ չգիտի՝ ինչն է պատճառը, բայց նշել է, որ դա ընդունված փորձ է:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ