Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կգա մի օր, որ Վազգեն Սարգսյանի վերջին գրառումները` Մեղրիի հետ կապված, հասանելի կլինեն». Անդրանիկ Քոչարյան

Մայիս 13,2019 12:58

Մամուլում բազմաթիվ վկայություններ կան Մեղրիի փոխանակման տարբերակի հետ կապված եւ նախօրեին Վաղարշակ Հարությունյանը եւս մեկ անգամ փաստեց, որ անձամբ ինքը մասնակցել է այդ հարցի քննարկմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը, եւ այդ մասին իմացել է Վազգեն Սարգսյանը:  Մինչդեռ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հերքում է դա՝ ասելով, որ եթե նման տարսբերակ լիներ, ինքը կիմանար, իրեն կասեին, եթե իրեն չեն ասել, ուրեմն չի եղել նման ծրագիր:

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ Aravot.am-ը հարցրեց, թե ինչո՞ւ է Բաբայանը հերքում դա, եթե վկայություններն այլ բանի մասին են խոսում: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մեղրիի փոխանակման հետ կապված բանակցությունների մասին հանդես է եկել այնպիսի պաշտոնյա, որ պետք է կասկածի տակ չդրվեն նրա ասածները, դա ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է: Ինչքանով են Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը եղել տեղեկացված այդ գործընթացից, արդեն դրա մասին շատ հրապարակումներ են եղել: Կարծում եմ, կգա մի օր, որ Վազգեն Սարգսյանի վերջին գրառումները Մեղրիի հետ կապված հասանելի կլինեն: Ընդհանրապես եթե Մեղրին դարձել է քննարկման թեմա Ռոբերտ Քոչարյանի կողմից, դա արդեն… նույնիսկ այն ժամանակ այդ թեմային անդրադառնալը, դա լիներ Գոբլի ծրագիր, թե այլ, անթույլատրելի էր, որովհետեւ դա վերաբերում է ՀՀ սահմանին, որը մեր անվտանգության համակարգի մեջ ընդհանրապես քննարկմա թեմա չէր կարող լիներ: Բայց որ քննարկվել է, Վաղարշակ Հարությունյանը ֆիքսում է դա, նաեւ փաստեր է ներկայացնում: Սամվել Բաբայանը, որ ասում է, թե ինքը պետք է տեղեկացված լիներ, ես չեմ կարող ցիտել Սամվել Բաբայանին, թե ինչքանով էր ինքը տեղեկացված, կամ ոչ, ես ցիտում եմ ՀՀ ՊՆ նախարարին, որը մասնակից է եղել այդ բանակցություններին»:

Հարցին, թե հիմա Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման համար նախապայմաններ տեսնո՞ւմ եք, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Հոկտեմբերի 27-ի վերաբացման համար ծանրակշիռ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում ՀՀ-ն չի կարող անտեսել այդ գործընթացը: Դրա համար գործը կասեցված է, հենց նոր հանգամանք լինի՝ կվերաբացվի: Եվ եթե դա կապված լինի Մեղրիի տարբերակի, կամ մեկ այլ հանգամանքի հետ, բնակաբաբար, պետությունը հետամուտ կլինի այդ գործընթացները պատշաճ, իր իրավական ձեւաչափով առաջ գնալու հարցում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031