Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որսորդները դեմ են Վանեցյանի առաջարկին՝ արգելել որսը եւ փամփուշտների ներկրումը

Մայիս 13,2019 12:41

 

ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին,

կրկնօրինակըՙ ՀՀ բնապահպանության նախարար Է. Գրիգորյանին

ՀՀ որսորդական հասարակական կազմակերպություններից

 

Բաց նամակ

 

Մեծարգո պարոն վարչապետ.

ՀՀ որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում են ավելի քան վաթսուն հազար որսորդների, և որսորդական հանրությունը իրենց մտահոգությունն են հայտնում 10.05.2019 թ. ՀՀ կառավարության նիստում ՀՀ  ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի հայտարարության առնչությամբ , ըստ որի, կառավարությանն առաջարկվում է 3- 5 տարի ժամկետով  ՀՀ ողջ տարածքում արգելել որսը և փամփուշտների ներկրումը :

Տարօրինակ է, որ պարոն Վանեցյանն իր առաջարկությունը հիմնավորում է բացառապես ոլորտի նկատմամբ վերահսկողության դժվարությամբ:

ՀՀ որսորդական կազմակերպություններն ու հասարակական նախաձեռնություների ներկայացուցիչներն արդեն տարիներ շարունակ դիմում են ՀՀ կառավարության պատկան մարմիններինՙ զբաղվել տեսչական պատշաճ գործողություններով, խստացնել որսագողության դեմ պայքարը:

Միաժամանակ որսորդական հասարակական կազմակերպություններն ու նախաձեռնությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել  կառավարությանն ու պատկան մարմիններին՝ ձեռնարկվող միջոցառումներին, հասարակության շրջանում քարոզչական, դաստիարակչական  աշխատանքներին, իրենց կազմակերպության անդամներով և միջոցներով աջակցել որսագողության դեմ պայքարի տեսչական աշխատանքներին:

ՀՀ որսորդական կազմակերպությունները և հասարակական նախաձեռնությունները հայտարարում են, որ ՀՀ տարածքում որսի արգելումը ոչ միայն չի նպաստում որսագողության դեմ պայքարին, այլև խաթարում է երկրի անվտանգությունը, նպաստում որսագողության նոր ալիքի զարգացմանը և խոչընդոտում երկրում որսորդական բիզնեսի, սպորտային հրաձգության և դրանց ենթակառուցվածքների զարգացմանը:

Մեծարգո պարոն վարչապետ. ՀՀ որսորդական կազմակերպությունները առաջարկում են ոլորտի խնդիրների քննարկման համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որտեղ կքննարկվեն ոլորտի կարգավորման, առողջացման և մշակութաբանական խնդիրները ոլորտի մասնագետների և շահառուների անմիջական մասնակցությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ նախագահ՝                              Գ.Խաչատրյան
ՀԱՅ  ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՇԻՆՔ ՀԿ նախագահ՝                                                                   Գ. Գրիգորյան
ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ նախագահ՝                                                      Կ. Աղաջանյան
ԵԳԵՐ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ նախագահ՝                                                                              Ա. Գևորգյան
ՈՐՍԱԿ ՀԱՅ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԿ նախագահ՝                                      Տ. Բրսոյան
ԱՂԱՎՆԱԲԱԶԵ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ նախագահ՝                                  Հ. Խնուսյան
ԲԱՐԻ ՈՐՍ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ՀԿ նախագահ՝                                                                              Շ. Դավթյան
ԶԻՆՈՐՍ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԿ նախագահ՝                                                                                     Գ. Վարդանյան
ԷԴ-ՈՐՍ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԿ նախագահ՝                                                                          Է. Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031