Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գեղամ Մարգարյանը իր վարած ВАЗ 2105 մակնիշի 90 DO 044 համարանիշի ավտոմեքենայով Զառիթափ-Գոմք ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեպի Զառիթափ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Մարգարյանը տեղում մահացել է։