2018թ․ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած բազմամարդ հավաքների ընթացքում ոստիկանությունը Երևան քաղաքի տարբեր փողոցներից հավաքների մասնակիցներին բռնության ենթարկելով տեղափոխել է ՀՀ ոստիկանության տարբեր բաժանմունքներ։
Նշված դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք հետագայում միավորվել են մեկ քրեական գործում և 104 անձ ճանաչվել է տուժող։ Տուժող է ճանաչվել նաև Գագիկ Բունիաթյանը՝ հաստատված համարելով այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից նրա նկատմամբ կիրառվել է բռնություն։ 2018 թվականի նոյեմբերի 16-ին քննիչը որոշում է կայացրել կասեցնել գործով վարույթը՝ մեղադրյալի անհայտ լինելու հիմքով։ Տուժողի ներկայացուցիչը կայացված որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն վարույթ իրականացնող մարմնին ներկայացված բողոքները մերժվել են։
Իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը այսօր բավարարեց վերաքննիչ բողոքը՝ պարտավորեցնելով վարույթ իրականացնող մարմնին վերականգնել անձի խախտված իրավունքները։ Տվյալ գործով Գագիկ Բունիաթյանի շահերը ներկայացնում է
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Կարդացեք նաև
Հայաստանի Հելսինկյան կոմիտե