Լույս է տեսել շիրակցի ճանաչված բանաստեղծ Սամվել Սիրեկանի Մարգարյանի բանաստեղծությունների 30-րդ գիրքը՝ «Մայիսյան անձրեւներ» վերնագրով: Նրանում ընդգրկված են բանաստեղծի հայրենասիրական, բնապաշտական, խոհափիլիսոփայական քերթվածքները: Գիրքը իսկական ձոն ու ներբող է հայրենի հողին, հայոց պատմությանը, նրա երեւելի դեմքերին ու սրբացած կերպարներին:
Նշենք, որ Ս. Մարգարյանը արժանացել է գրական ու հասարակական մի շարք պարգեւների ու մրցանակների: Նա միաժամանակ «Բագրատունյաց ասպետներ» հայրենասիրական կազմակերպության նախագահն է: Իր ծննդավայրում՝ Երազգավորս գյուղում, հիմնել է Բագրատունյաց փառքի հուշապուրակը, տեղադրել է 9 հուշարձան: Այս տարի նրա ջանքերով Երազգավորսում վեր խոյացավ նաեւ զորավար Անդրանիկին նվիրված հուշակոթողը:
Սույն ժողովածուն ներկայացված է ՀՀ նախագահի մրցանակաբաշխությանը:
ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
պատմաբան, բանաստեղծ,
հրապարակագիր
«Առավոտ» օրաթերթ,
11.05.2019