«Կյանք եւ ազատություն» գրքի շնորհանդեսի ավարտին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը շփվեց լրագրողների հետ:
Հարցին, թե ի՞նչ կասեր նա այսօրվա իշխանություններին, եթե հանդիպեր նրանց, տիկին Քոչարյանն Aravot.am-ին պատասխանեց. «Ի՞նչ պիտի ասեմ, իրենց առանձնապես ասելու բան չունեմ: Ամեն բան այնքան հակառակ է իմ պատկերացումներին, որ ունեցա վերջին 30 տարիների ընթացքում ձեռք բերած փորձից: Իմ կարծիքով, այս ձեւով առաջին դեմքը չի կարող հասնել հաջողության կառավարման մեջ: Իմ կարծիքով, այս ձեւով կառավարել չի կարելի: Երեւի կան մարդիկ, որոնց լիացնում է դա: Չգիտեմ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ