«Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսին ուղերձ էր հղել Ռոբերտ Քոչարյանը, որն ընթերցեց նրա որդին՝ Լեւոն Քոչարյանը․
Հարգելի բարեկամներ, վերջապես հայտնվեց իմ գրքի հայերեն թարգմանությունը: Ես շատ կցանկանայի, որ գրքի հայերեն և ռուսերեն հրատարակությունը լույս տեսնեին միաժամանակ, սակայն ցավոք, իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի դա անհնարին լինի: Հայերեն ձեռագրերի վրա ես ստիպված էի աշխատել բանտում, համակարգչի և այլ տեխնիկական միջոցների բացակայության պայմաններում:
Ես հնարավորություն չունեի շփվելու թարգմանիչների հետ, ինչը խիստ կարևոր է նրանց կողմից հեղինակի լեզվական ինդիվիդուալ հատկությունները հասկանալու համար: Չնայած այդ դժվարություններին, գիրքը հրատարակված է և ես շնորհակալ եմ բոլորին, ով մասնակցեց դրա պատրաստմանը: Ինչպես գիտեք, գրքում վերարտադրված են բազմամյա անցյալի իրադարձություններ և նկարագրված են դրանք այն ժամանակների ընկալման տեսակետից:
Գրքի առաջին մասը մեր պատմության հերոսական էջերի և այդ էջերը կերտող մարդկանց մասին է: Մեր հաղթանակը Ղարաբաղում ինչ-որ կանխորոշված բան չէր: Հակառակը. հաջողության հասնելու հնարավորություն մենք շատ քիչ ունեինք: Հենց դրանով էլ ավելի արժեքավոր են մեր ձեռքբերումները և այդ իսկ պատճառով ավելի պատասխանատու կերպով պետք է վերաբերենք դրանց այսօր: Կարևորագույն ճակատագրական որոշումներ ընդունելիս մենք ավելի կուռ էինք, ավելի վճռական, խիզախ և արագ, քան մեր թշնամիները:
Կարդացեք նաև
Այդ իսկ պատճառով մեզ հաջողվեց հաղթել թշնամուն, ով զգալիորեն գերազանցում էր մեզ մարդկային և նյութական ռեսուրսներով: Սակայն որպիսի պահենք և ամրապնդենք ռազմական հաջողությունը, պետք էր կառուցել ուժեղ և դինամիկ զարգացող Հայաստան, որն ի վիճակի է ապահովել ՊԲ մարտունակության ռեսուրսային ապահովումը և Արցախի պետականության կայացումը: Սրան է նվիրված գրքի երկրորդ մասը, որտեղ նկարագրված է, թե ինչ ջանքերով հաջողվեց ապահովել Հայաստանի տնտեսության երկնիշ զարգացման տեմպը և տասը տարում հասնել ՀՆԱ-ի հնգյակի և բյուջեի ութ անգամից ավելի աճի:
Ինչպես էին իրագործվում հայկական հասարակության կենսագործունեության բոլոր կողմերին առնչվող և Հայաստանի պատկերը փոխած ֆունդամենտալ բարեփոխումները: Ինչպես նաև նրա մասին է, թե ինչպես ես հեռացա իշխանությունից հաջողության գագաթնակետին գտնվելով: Հարգելի բարեկամներ, Հուսով եմ, որ այն իրադարձությունները, որոնք նոր գրքի նյութ են դառնալու, իրենց երկար սպասեցնել չեն տա: Շնորհակալ եմ ձեզ ձեր ուշադրության և աջակցության համար:
The “case” against Robert Kotcharyan : a vertiginous legal vacuum
https://haytougchamlian.blog/the-case-against-robert-kotcharyan-a-vertiginous-legal-vacuum/
The “case” against Robert Kotcharyan : Vertigo
https://haytougchamlian.blog/the-case-against-robert-kotcharyan-a-vertiginous-legal-vacuum/
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
The “case” against Robert Kotcharyan : Vertigo
https://haytougchamlian.blog/the-case-against-robert-kotcharyan-a-vertiginous-legal-vacuum/
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա