Լրահոս
Օրվա լրահոսը

Հարվարդի համալսարանի «Ֆլագշիփ» դասընթացը՝ Հայաստանում

Մայիս 12,2019 20:42

Համաշխարհային բանկն առողջապահության նախարարության հետ համատեղ առողջապահության ոլորտի բարեփոխումների հնարավոր տարբերակների քննարկման նպատակով Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է Հարվարդի համալսարանի «Առողջապահական համակարգերի հզորացում. առողջապահական համընդհանուր ծածկույթի ներդրումն անցումային ժամանակաշրջանում» «Ֆլագշիփ» դասընթացը, որին մասնակցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Դասընթացին ներկա են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, առողջապահության նախարարության քաղաքականություն մշակողներ, ինչպես նաև այլ պետական մարմիններից ներկայացուցիչներ։

Առողջապահական համընդհանուր ծածկույթը (ԱՀԾ) ենթադրում է ամբողջ ազգաբնակչության համար որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում՝ առանց որևէ ֆինանսական խնդրի։

ԱՀԾ և կայուն զարգացման ծրագրի այլ նպատակների իրագործմանը զուգահեռ՝ Հայաստանում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, այդ թվում՝ ժողովրդագրական, համաճարակաբանական և առողջապահության ֆինանսավորման, որոնք ազդում են իրականացվող ծախսերի բնույթի վրա և իրենց ազդեցությունն են թողնում առողջապահական համակարգի վրա։

Մասնակիցները մի քանի օր շարունակ հնարավորություն ունեն վերլուծելու, քննարկելու և մշակելու առողջապահական համակարգերի ամրապնդումը և ՀԱԾ քաղաքականությունը։

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031