Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորույթի ուժով՝ ընդհատելով կրթությունը

Մայիս 12,2019 14:48

Հայաստանում մոտ 40 000 եզդի է բնակվում. ազգային փոքրամասնություններից ամենախոշոր համայնքն է: Ազգային սովորույթը, ինքնության պահպանումը հակադրվում են ազգային օրենքին, արդյունքում եզդի աղջիկներն ենթարկվելով ծնողների կամքին ուսումն անավարտ են թողնում, արդեն  հարսնացու են, պատրաստվում են ամուսնության:

Հայաստանում 12 ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է: Երեխան հիմնական՝ 9-րդ դասարանն ավարտելուց հետո պետք է ընտրի՝ ավագ դպրոցը՝ 10-12 դասարանը, քոլեջ կամ ուսումնարան:

Կրթության եւ գիտության նախարարության տվյալների համաձայն՝  2018-2019 ուսումնական տարում ավագ դասարաններում սովորում է 369 եզդի աշակերտ: 9-րդ դասարանից հետո կրթությունն անավարտ է թողել 44 եզդի աշակերտ՝ 25 աղջիկ եւ 19 տղա:

Աշոտ Բաքոյանը հակադրվելով իր կամքին՝ դստերը թույլ չի տվել 9-րդ դասարանից հետո շարունակի ուսումը, «ուզողներ» էին հայտնվել, վախենում էր դստերը փախցնեին:

Ֆիլմը պատրաստվել է OPEN Media Hub-ի օժանդակությամբ՝ Եվրամիության ֆինանսավորմամբ:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031