Լրահոս
Օրվա լրահոսը

Հաբեթնակ Կուրղինյան. «Վիրահատությունից հետո Վալոդյա Ֆրանգուլյանի վերադարձը մրցագորգ հաջող է»

Մայիս 12,2019 14:00

Կիեւում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին եւ մարզիչներին նվիրված միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը: Մեր թիմից 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը երեկ եզրափակչում պարտվել է Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանին եւ բավարարվել արծաթե պարգեւով:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ասաց, որ գոհ է Ֆրանգուլյանի մասնակցությունից՝ նկատի առնելով, որ մարզիկը անցած տարի ստացած ուսի վնասվածքը բուժելու նպատակով վիրահատությունից հետո առաջին անգամ էր մրցման մասնակցում:

Հուշամրցաշարն այսօր ավարտվում է եւ 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031