Չնայած թավշյա հեղափոխությունը ժողովրդի երազած արդյունքներն առայժմ չի տվել, այդուհանդերձ, չի կարելի ասել թե՝ մեր ժողովուրդը փոշմանել է, որ հեղափոխություն է արել: Այլ հարց է, որ ժողովուրդն իր արած հեղափոխությունից դեռևս չի ստացել այն, ինչ ակնկալում էր: Իրատեսները դեռ էն գլխից էին ենթադրում, որ հեղափոխությունից ժողովուրդը դժվար թե ստանա այն ամենը, ինչ ակնկալում է՝ կենսաթոշակների ու աշխատավարձերի շուտափույթ բարձրացում, աշխատատեղերի բազմացում, գների իջեցում և այլն:
Չնայած ժողովուրդն ինքն է հեղափոխությունն արել, և Նիկոլ Փաշինյանն ու Փաշինյանականները ոչ միայն իրենց, այլև ժողովրդի «դուխով» են հեղափոխությունն արել, այդուհանդերձ, հեղափոխական հիմնական ու կրիտիկական մասսան իր անելիքն ավարտված է համարում՝ համարելով, որ մնացած ամեն ինչն անձամբ Նիկոլ Փաշինյանն ու Նիկոլ Փաշինյանի մերձավոր զինակիցներն ու գաղափարակիցները պիտի անեն:
Կարճ ասած, հեղափոխականներից քչերն են իրենց պատասխանատու համարում հեղափոխության բերած լավի ու վատի համար, և բազմաթիվ հեղափոխականների հատուկ է քաղաքացիական կեցվածքի բացակայությունը, և դա է պատճառը, որ հեղափոխականներից քչերն են իրենք իրենցից հաշվետվություն պահանջում երկրի իրական վիճակի համար, այլ՝ Նիկոլից, Կարգին Հայկոյից և մյուս բարձրաստիճաններից են պահանջում մեր կյանքի ուղղակի ու շուտափույթ բարելավումը՝ սոցիալական, նյութական ու բոլոր առումներով:
Այդ է պատճառը, որ հեղափոխությունն առայժմ ցանկալի ու սպասված պտուղները չի տվել: Վերստին սոցիալական ու կենցաղային իմաստով եմ ասում, որովհետև մի շարք այլ իմաստներով հեղափոխությունը լավ էլ ժողովրդի ու շարքային քաղաքացու սպասումներն արդարացրել է: Առաջին հերթին ու հիմնականում արդարադատության ասպարեզում:
Կարդացեք նաև
Արդարադատության իմաստով Նոր Հայաստանի իշխանությունները հասել են ընդհուպ Ռոբերտ Քոչարյան և կարծես թե մտադիր չեն կանգ առնել ու Քոչարյանով սահմանափակվել, և եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանն ու Նոր Հայաստանի ղեկավարությունը որոշի կանգ առնել և Քոչարյանով սահմանափակվել, թավշյա հեղափոխության շարժիչ ժողովուրդը դա թույլ չի տա, որովհետև «հավեսի ընկած» ու հեղափոխական տրամադրություններով տոգորված ժողովուրդը այս տասնամյակների իր վատ ապրելու համար Քոչարյանից բացի այլ մեղավորներ էլ է փնտրում, բայց սխալ կլինի կարծել թե՝ ամբողջ ժողովուրդն է արդարություն ու արդարադատություն պահանջում, և հնարավոր էլ չէր, որ ամբողջ ժողովուրդն արդարություն ու արդարադատություն պահանջեր, որովհետև, ի վերջո, հանցագործներն էլ բարեկամներ ու ազգականներ ունեն, ովքեր, բնականաբար, շահագրգռված չեն արդարության ու արդարադատության վերոհիշյալ հարցերում, և հայ մարդու բարեկամն ու ազգականն ինչքան էլ հանցագործ ու կոռուպցիոներ լինի, որևէ հայ մարդ դժվար թե կամենա իր ազգականի ու հարազատի կալանավորումն ու ազատազրկումը, և, Պուտինից ու ռուսներից բացի, Քոչարյանի ճակատագրով անհանգստացած հայեր էլ կան, և երբ Շիրխանյանը բաց նամակ հղեց Քոչարյանին, տարբեր կողմերից հարձակվեցին Շիրխանյանի վրա, և Քոչարյանին պաշտպանողներ եղան, և հետաքրքիրն էն է, որ երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք երկրորդ նախագահի նախաձեռնությամբ հետապնդում սկսվեց Ղարաբաղյան շարժման լիդեր և քաղաքական ու պետական երևելի գործիչ Վանո Սիրադեղյանի դեմ, գրեթե ոչ ոք չպաշտպանեց Վանոյին, առավել ևս մամուլով, մինչդեռ այսօր Քոչարյանի պաշտպանությամբ բազմաթիվ հակահեղափոխական գործիչներ ու լրատվամիջոցներ են հանդես գալիս, բայց դա չի նշանակում թե՝ Վանոյին հավատացողներն ավելի քիչ էին, այլ ընդամենը նշանակում է, որ Քոչարյանի օրոք մամուլի ազատություն բացարձակապես չկար, մինչդեռ հիմա ով որտեղ ինչ ուզում՝ գրում է, և ակնհայտ է, որ այսօրվա կայքերի ու լրատվամիջոցների մեջ Քոչարյանական ուժերի կողմից ֆինանսավորվողներն էլ քիչ չեն, և, դրանից էլ բացի, բոլոր այն կոռուպցիոներներն ու թալանչիները, ում Նոր Հայաստանի ղեկավարության կողմից վտանգ է սպառնում, բնական է, որ պիտի պաշտպանեն Քոչարյանին ու պատժի ենթակա մյուսներին, այլապես նույն ուղտը շուտ թե ուշ իրենց դռանն էլ պիտի չոքի, և չնայած շատերն են հավատում, որ Նոր Հայաստանի իշխանություններն արդարադատության հարցերում մինչև վերջ գնացող են, այդուհանդերձ, շատերը նաև հասկանում են, որ նոր իշխանությունների այս հակակոռուպցիոն բռնի-բռնին չի կարող հարստացնել աղքատին և կշտացնել սովածին, և որպեսզի լիարժեք պետություն դառնանք, նորանոր ներդրումներ ու աշխատատեղեր են հարկավոր ստեղծել, և ոչ միայն անհրաժեշտ է պատժել ժամանակին կոռուպցիայի մեջ խրվածներին, այլև անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի Նոր Հայաստանի պաշտոնյաներն ու չինովնիկներն ազնիվ ու անկաշառ ապրելու լիուլի հնարավորություններ ունենան, և եթե Հայաստանը չդառնա այնպիսի պետություն, ինչպիսին բոլորս ենք երազել ու երազում, դրանում ոչ միայն իշխանություններին պիտի մեղադրենք, այլև՝ ինքներս մեզ:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
Համաձայն եմ հեղինակի մտքին։ Սպասել, որ հեղափոխությունից հետո, մի քանի տարում Հայաստանը կդառնա արևմտյան Եվրոպա, ամենախեղճ միամտությունն է։ Այն ամենը, ինչի համար մենք այսօր եվրոպական երկրներին նախանձում ենք, նրանք հասել են դրան ոչ թե մեկ, հինգ կամ տաս տարվա ընթացքում, այլ մի քանի տասնամյակների։ Մի քանի օր առաջ զրուցում էի մի ավստրիացի տատիկի հետ, ով պատմեց, որ մինչև յոթանասունականների կեսերը իրենք շատ վատ էին ապրում և ստիպված էին միշտ խնայել, չնայած որ ամուսնու հետ միասին օրուգիշեր աշխատելիս են եղել։
Աղքատությունն հաղթահարելու միայն մեկ գործող միջոց կա՝ աշխատանքը։
Հայաստանի ամեն քաղաքացի միայն իր մշտական աշխատանքի շնորհիվ կարող հասնել բարեկեցության։
Երկրում տեղի ունեցած հեղափոխությունը օգնում է, որ մեր քաղաքացու միտքը հեղափոխվի, իսկ դա ավելի տևական գործընթաց է։
Ամեն ինչ լավ է լինելու։
Իրատեսները դեռ էն գլխից էին ենթադրում, որ հեղափոխությունից հետո,ժողովուրդը վստահ էր որ կունենան բարձր կենսաթոշակներ ու աշխատավարձ, աշխատատեղերի բազմացում, գների իջեցում,աղքատությունը հաղթահարում, սոցիալապես անապահով խավերի վիճակի բարելավում, արժանապատիվ կյանքի նոր պայմաններ ստեղծել:
Ծրագիրը պատրաստ է արդեն 4 ամիս բայց,վարչպետ Փաշինյանի կառավաութունը մերժում է այդ ծրագիրը,քանի որ ինչպես հասկանում եմ կա սեվերի եվ սպիտակների պայքար,ավելի ճիշտ ես որպես այդ ծրագրի հիմնադիր, «Իմ քայլի» անդամ չեմ:Նրանք նույնիսկ չեն ցանկանում լսելու ինձ, թե ինչ ծրագիր եմ ներկայացնում:3 ամիս կազմակերպչական աշխատանքներից հետո ՀՀ բոլոր քաղաքացիներն նախնական կունենան հաստատուն 250 000 դրամ աշխատավարձ:
Եթե ՀՀ-ում կա մեկը որ մտածում է մեր ազգին արժանավայել ապրելու հիմքի վրա դնելու,հարցրեք Փաշինյանին թե ինչպես եղավ որ հայտարարեց թե սկսում էնք նոր տնտեսական հեղափոխություն բայց համառկոտ ձեվով չի ընդունում նոր տնտեսական ծրագիրը:
Ես ապրում եմ Բարսելոնայում grup covisa-ի հիմնադիրն ու ղեկավարն եմ:
Կապը ինձ հետ
(+34) 938 073 673
[email protected]
Աղասի