«Մենք ստեղծում ենք պայմաններ եւ վստահ ենք, որ ներդրումներն ավելանալու են, թեեւ այս պահին ծավալներն այնքան չեն, որքան մենք ենք պատկերացնում»,-«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովում, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ներդրումների արդյունքն առաջիկայում զգալի է լինելու հասարակության համար:
«ՀՀ բոլոր մարզերը ներդրումների համար ունեն մրցակցային առավելություններ, չէի առանձնացնի հնարավորությունները, բայց բոլոր մարզերում չօգտագործված հնարավորություններ կան»,-եզրափակեց Տիգրան Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ