Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հրաժարվել ենք բարձր աշխատավարձից». ջերմուկցիների նամակը՝ Փաշինյանին

Մայիս 11,2019 19:03

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ջերմուկում այսօր ընթանում է ջերմուկցիների, գնդեվազցիների եւ բնապահպանների հանրահավաքը, որի պահանջն է՝ Ամուլսարի հանքի շահագործման դադարեցում:

«Կենսահամակարգի որեւէ փոփոխություն, որը կհանգեցնի խաթարման, կարժանանա կոշտ հակազդեցության: Մետաղական հանքի շահագործումը մեր համար այլընտրանք չէ, նոր աշխատատեղերի հույս չէ, քանի որ մենք արդեն ունենք կայուն եւ հաջողակ տնտեսական համակարգ՝ Ջերմուկը հայտնի առողջարանային համալիր է»,-ասված է վարչապետ Փաշինյանին, կառավարությանը եւ պատգամավորներին ուղղված ջերմուկցիների նամակում, որն ընթերցվեց հավաքի ընթացքում:

Նամակում բնակիչները շեշտել են, որ Ամուլսարի հանքավայրում աշխատանքի անցած ջերմուկցիները, որոնք ավելի վաղ սպասարկման ոլորտում էին աշխատում եւ ավելի ցածր աշխատավարձ ստանում, իրենց իսկ ձեռքով դադարեցրել են հանքավայրի շինարարական աշխատանքները. «Երիտասարդությունը հրաժարվեց սեփական բարձր աշխատավարձից: Մենք բավարարված են մեր աշխատանքով եւ մեզ պետք չէ պարտադրել հանքարդյունաբերության ծրագիր, որի դեմ պայքարում ենք: Հարգելի վարչապետ, մենք դուրս ենք եկել պայքարի ոչ միայն հանուն բնապահպանության, այլեւ հանուն խախտված իրավունքների: Կառավարության դիրքորոշումն անորոշ է, ինչի պատճառով Ամուլսարը շրջափակած եւ նստացույց անողների հանդեպ քրեական գործ է հարուցվել»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031