Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «ՀՀ-ում չպետք է լինի ծխող եւ ծխախոտը գետնին գցող քաղաքացի»

Մայիս 11,2019 18:05

«Աղբի հարցը ՀՀ-ի ամենամեծ խնդիրներից է: Երբ գործարարներից մեկն այստեղ ասաց, որ ավտոճանապարհների երկու կողմերում մաքուր է, ճիշտն ասած, զարմացա, որովհետեւ դեռ չեմ տեսել մի ճանապարհ, որի երկայնքով մաքուր լինի: Եթե դուք տեսել եք, ձեր բախտը բերել է»,-«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջ էր սարսափելի, հիմա էլ…աղբի խնդիրը լուծելու համար պարբերաբար շաբաթօրյակներ պետք է անցկացնել, բայց ավելի լուրջ նախապայման կա: ՀՀ-ում չպետք է լինի ծխող եւ ծխախոտը գետնին գցող, ջուրը խմող եւ շիշը գետնին նետող, պաղպաղակ ուտող եւ թուղթը նետող քաղաքացի»,-համոզմունք հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Նա փաստեց, որ աղբի կուտակման ամենամեծ կենտրոնները հանգստի եւ ճաշելու վայրերն են. «Աշխատում ենք աղբահանության ավելի արդյունավետ համակարգ ունենալ, բայց երեկ իմացա, որ աշխարհի որոշ քաղաքներում աղբամաններ չկան: Դա այն նպատակով է, որպեսզի աղբ ստեղծող քաղաքացին ինքն աղբը նետի աղբանոցը: Կհամարեմ, որ ՀՀ-ում հեղափոխությունը հասել է վերջնական նպատակներին, երբ ՀՀ-ն կազատվի աղբից»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    բա, դու ո՞նց գետին գցեցիր կախարդական փայտիկը, գնացիր քո ճամբան… պաղպաղակի փայտիկի նման…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031