Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարը լեռ է». ջերմուկցիներն ու գնդեվազցիները հանրահավաք են անում

Մայիս 11,2019 17:04

Հայաստանյան բնապահպանական կազմակերպություններն այսօր Երեւանից ավտոերթով շարժվեցին դեպի Վայոց ձոր՝ Ջերմուկում մասնակցելու տեղացիների՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ ուղղված հանրահավաքին: «Ամուլսարը լեռ է» խորագրով երթի մասնակիցներն ավելի ուշ տեսակցելու են Ամուլսար տանող ճանապարհներին նստացույց անողներին:

«Նրանք 11 ամիս է, ինչ այնտեղ են եւ կանգնեցրել են հանքարդյունաբերական ծրագրի աշխատանքը: Պահանջը՝ առողջ ապրելակերպ եւ տնտեսական այլընտրանքների պահպանություն: Սա վերաբերում է Գնդեվազ համայնքին եւ Ջերմուկ քաղաքին, որոնք վտանգված են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի պատճառով»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ Ջերմուկի եւ Գնդեվազի բնակիչները եւս նստացույց անողների թվում են. «Բնակվում են փոքրիկ տնակներում՝ փակելով դեպի հանք տանող ճանապարհները: Խնդրի վրա ուշադրություն հրավիրելու այլ տարբերակ չկա: Դա խաղաղ բողոքի ամենաարդյունավետ միջոցն է»: Աննա Շահնազարյանի փոխանցմամբ՝ Վայոց ձորի 3000 բնակիչ արդեն մասնակցել է ստորագրահավաքին, որի պահանջն է՝ դադարեցնել Ամուլսարի շահագործումը:

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ամուլսարի շահագործման ծրագիրը կասեցված է, հարուցված է քրեական գործ. մայիսին սպասվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության միջազգային փորձաքննության արդյունքների ամփոփում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031