Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետի առաջ մարզպետի ասածը՝ ծիծաղի առիթ. «Իջեւանն ամենաամպամած քաղաքն է»

Մայիս 11,2019 16:51

Գեղարքունիքի մարզն արեւային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ ունի, բայց բոլոր-բոլոր հողատարածքներն արեւային մարտկոցներով «ծածկել» հնարավոր չէ: Այս մասին այսօր «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նա նշեց, որ նախագծեր կազմելիս հաշվի են առնում բնակլիմայական տվյալները. «Դասագրքային թիվ ասեմ՝ ՀՀ ամենաարեւոտ քաղաքը Մարտունին է, որը տարվա ընթացքում մոտ մեկ ամիս է միայն ամպամած լինում: Իսկ ՀՀ ամենաամպամած քաղաքն Իջեւանն է՝ 68 օր»:

Գնել Սանոսյանի այս խոսքը դահլիճում ներկա գործարարների ծիծաղն առաջացրեց: Նրանք նաեւ ծափեր հնչեցրին: «Ամպամածության առումով»,-ժպտալով խոսքն «ուղղեց» մարզպետը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, որի ծննդավայրն է Իջեւանը, եւս դահլիճում էր:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031