«Եթե Ադրբեջանը համոզված լիներ, որ կկարողանար, պատերազմը կսկսեր: Չի սկսում, որովհետեւ այն ժամանակ եւ այսօր մենք գլխավոր խնդիրն ենք լուծում՝ մեր բանակի մարտունակության բարձրացումը»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը, ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա բնորոշմամբ՝ Արցախյան ազատամարտի ժամանակ Ադրբեջանը մի քանի անվամբ ավելի շատ զինտեխնիկա ուներ, բայց դա նրան չփրկեց. «Իսկ հիմա մենք ունենք այնպիսի ռազմական ներուժ եւ հրթիռային համակարգ, որը չկոչնչացնի Ադրբեջանի բոլոր տնտեսական եւ ռազմական կենտրոնները»:
Ըստ Վաղարշակ Հարությունյանի՝ սա է երաշխիքը, որ Ադրբեջանը չի դիմի պատերազմի. «Նա պարզապես ճնշում է հայկական կողմին՝ դիվերսիաներով, նաեւ շանտաժի ենթարկում համանախագահներին, բայց լայնածավալ ռազմական գործողությունների մոտ ապագայում չեմ սպասում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև