«Որեւէ մեկն առանց Վազգեն Սարգսյանի այդ տարբերակը չի քննարկել: Ես ասում եմ այն փաստերը, որոնց մասնակիցն եմ եղել»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանն առանց Վազգեն Սարգսյանի (1991-92 եւ 1995-99 թթ.՝ պաշտպանության նախարար) հետ պայմանավորվելու՝ Արցախյան հակամարտության կարգավորման շրջանակում չէր կարող քննարկել Մեղրիի փոխանակման հարցը, ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը (1999-2000թթ.):
Նա նշեց, որ Սամվել Բաբայանի հայտարարության մեջ որեւէ հակասական բան չկա, ապա փաստեց. «Ես երկու անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այդ հարցը քննարկել եմ Երեւանում՝ Պաշտպանության նախարարությունում: Այո, Վազգեն Սարգսյանը տեղյակ է եղել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև