Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՀ-ի արհեստակցական նորաստեղծ միությունը նախագծում է ներգրավել Հայաստանում այլ համալսարանների

Մայիս 11,2019 11:07
amerikyan hamalsaran

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոսների մի խումբ վերջերս հիմնադրեց  ՀԱՀ-ի Դասախոսների Արհեստակցական Կազմակերպություն: Արհեստակցական կազմակերպության նպատակն է ներկայացնել և պաշտպանել դասախոսների իրավունքները, ինչպես նաև աջակցել այլ դրական գործունեությունների, որոնք կատարվել են համալսարանում վերջին մի քանի տարիների ընթացքում:

«Սա կարևոր առաջընթաց է Հայաստանի համար, հատկապես Թավշյա Հեղափոխությունից հետո»,- ասաց քաղաքագիտության դասախոս, արհեստակցական կազմակերպության ժամանակավոր նախագահ դոկտոր Եվգենյա Պատուրյանը: «Ցանկացած առողջ հասարակություն պետք է ուշադրություն դարձնի աշխատողների իրավունքներին, որոնց պակասը մենք զգացել ենք մեր երկրում երկար տարիներ»:

Նորաստեղծ արհեստակցական կազմակերպությունը խրախուսում է ՀԱՀ-ի ողջ դասախոսական կազմի ներգրավվածությունը: ՀԱՀ-ի Դասախոսների Արհեստակցական Կազմակերպության հիմնադիր անդամները հույս ունեն փոխել արհեստակցական միությունների սովետական գաղափարախոսությունը՝ ներկայացնելով Եվրոպական և Ամերիկյան արհեստակցական միությունների ավելի ընթացակարգային և աշխույժ մոտեցումը աշխատուժի խնդիրների նկատմամբ: Մասնակի նպատակ ունենք նաև օրինակ ծառայել Հայաստանի այլ հիմնարկությունների և աշխատուժի համար:

ՀԱՀ-ի արհեստակցական միությունը որոշ չափով ստեղծված է Կալիֆորնիայի համալսարանի համակարգի հիմքի վրա, որտեղ տասնչորս միավորումներ պաշտպանում են շուրջ 79000 աշխատակիցների շահեր: Կալիֆորնիայի համալսարանի տարբեր մասնաճյուղեր ունեն նաև առանձնացված ուսուցչական կազմակերպություններ, որոնք պաշտպանում են հետազոտողների և դասախոսների շահերը: Կալիֆորնիայի համալսարանի միավորումներն ու կազմակերպությունները ներդաշնակորեն համագործակցում են Ուսուցչական Խորհրդի հետ: Վերջինս կենտրոնանում է ուսումնական ծրագրերի և քաղաքականության վրա, իսկ նախորդը՝ պաշտպանում է աշխատուժի և տնտեսական այլ շահերը: ՄՆ-ից դուրս նման միություններ կան ամենուր՝ Բեյրութի Ամերիկյան Համալսարանից մինչև Շվեդիա, որտեղ համալսարանական դասախոսների և հետազոտողների շվեդական կազմակերպության մեջ ներգրավված է շուրջ 21000 անդամ:

«Երկար տարիներ լճացման մեջ լինելուց հետո Հայաստանն այժմ կառուցում է ավելի արդար և թափանցիկ ժողովրդավարություն: ՀԱՀ-ը՝ բարձրակարգ ուսուցչական կազմով և ուսանողներով լի հիանալի վայր է, և նման ինստիտուտները, պետք է ոչ միայն արձագանքեն փոփոխություններին, այլ լինեն դրանց առաջնային գծում», ասաց անգլիական գրականության դասախոս և Ուսուցչական Խորհրդի նախագահ դոկտոր Արթօ Վաունը: «Մենք ողջունում ենք մեր գործընկերների նախաձեռնությունը և աջակցում ենք միությանը, որնը համալսարանի ինքնակառավարման կարևոր ձևաչափ է և ապահովում է առողջ դիսկուրս համալսարանական  շրջանակներում»:

ՀԱՀ-ի Դասախոսների Արհեստակցական Միությունը նախագծում է ներգրավել Հայաստանում այլ համալսարանների, ինստիտուտների և ընկերությունների, որպեսզի համագործակցության արդյունքում աճի աշխատանքային հարցերի և աշխատուժի իրավունքի մասին գիտակցությունը:

 

ՀԱՀ-Ի ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031