Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղձալի իշխանափոխությունից հետո արցախցի-հայաստանցի հակասությունների թեման կրկին ասպարեզ է ելել․ «Հրապարակ»

Մայիս 11,2019 10:55

Մենք դեռեւս 1988-ին մեզ համար որոշեցինք, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Բազմահազարանոց հանրահավաքներին մասնակցող, մի հսկա տոտալիտար երկրի դեմ ելած հայ ժողովուրդն ամրագրեց, որ արցախցուն մենակ չի թողնելու եւ ամեն ինչ անելու է, որ Ղարաբաղը միանա Հայաստանին։ Հետո պարզվեց, որ ժողովրդի որոշումը դե յուրե ամրագրելն ու միջազգային հանրությանը մեր կամքը պարտադրելը հեշտ բան չէ՝ մենք «փոքր ածու», ոչ հզոր եւ ռուս եղբոր կամքից կախյալ ժողովուրդ ու պետություն ենք, ուստի բաղձալի նպատակին հասնելու երկար ու տանջալից ճանապարհ ունենք անցնելու։

Եվ անգամ երբ Արցախից Հայաստան ժամանած պաշտոնյաներից հայ հասարակությունը երես թեքեց, երբեք արցախցի-հայաստանցի հակասությունները շատ չխորացան եւ չխրախուսվեցին։ Նման ցանկացած դրսեւորում արմատախիլ էր արվում հիմքից, եւ այդ թշնամանքը հրահրողներին հանրային պարսավանքի էին ենթարկում։

2018-ին բաղձալի իշխանափոխությունից հետո արցախցի-հայաստանցի հակասությունների թեման կրկին ասպարեզ է ելել, այս անգամ՝ ՀՀ նոր իշխանությունների թեթեւ ձեռքով, որը որոշել է նույնացնել ՀՀ նախկին եւ Արցախի ներկա իշխանություններին ու դավադրություններ փնտրել արցախյան հողում։

 

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Հրապարակախոսական ժանրի ակնհայտ դեգրադացիա

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031