Ժողովրդական դարձած կոչը՝ «մերժենք Սերժին», շուտ մոռացվեց, երբ փաստացի սահմանադրական կարգի տապալման արդյունքում իշխանության եկած «Իմ քայլը» դաշինքի անդամներն իրենց սկսեցին դրսեւորել որպես ապաշնորհ ղեկավարներ: Վերջինների թույլ տված սխալները թե՛ պետական համակարգի կառավարման ասպարեզում, թե՛ հարցազրույցների ժամանակ ասած պարզամիտ սխալները եւ այլն, լրատվամիջոցների համար դարձան քնադատության, իսկ շատ դեպքերում՝ ծաղրի առարկա:
Սակայն այսպես կոչված հեղափոխության տրանսֆորմացիայի արդյունքում պարզ դարձավ, որ նոր իշխանություների կառավարման ապաշնորհությունը սկսեց ազդել սովորական քաղաքացիների վրա, որոնք հույս ունեին, որ իրենց կյանքի որակը կլավանա, կկարողանան գործ ու բիզնես անել, կամ իրենց մանր ու միջին բիզնեսը զարգացնել: Ցույցերը կառավարության շենքի մոտ, եթե նախկինում տեղի էին ունենում ամիսը մեկ անգամ, ապա հետագայում դրանք դարձան շաբաթական, իսկ երբեմն՝ ամենօրյա:
Թավշյա, փաստացի հեղաշրջումից մեկ տարի անց «մերժենք Սերժինը» մոռացվել է եւ ավելի ակտուալ է դարձել «թողեք աշխատենք» լոզունգը, երբ կառավարության շենքի մոտ հավաքված տարբեր տրամաչափի բիզնես ներկայացուցիչները խնդրում էին թույլ տալ իրենց օրինական գործունեությունը իրականացնել: Ի դեպ, հարվածի տակ են հայտնվել ոչ միայն մանր ու միջին, այլեւ նաեւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները:
Քաղաքագետները սա կոչում են կապիտալի վերաբաշխում, երբ իշխանության եկած նոր ուժերը ցանկանում են առաջ մղել իրենց բիզնես շահերը: Այս իրավիճակը այսպես կոչված հնի ու նորի բախում է առաջացնում, ինչի արդյունքում տուժում է թե՛ խոշոր եւ թե՛ դրան սպասարկող մանր ու միջին բիզնեսի շահերը:
Կարդացեք նաև
Այստեղից էլ ամենօրյա ցույցերը կառավարության շենքի մոտ՝ «թողեք աշխատենք» լոզունգներով: Սա է նաեւ պատճառը, որ պետության տնտեսական ցուցիչները, անկախ գործող իշխանությունների հայտարարությունից, անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ շատ ավելի վատն են ու դա կարող է շարունակական դառնալ:
Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում