Հայաստանի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ռոյթերսին» տված հարցազրույցում խոստացավ միանալ ընդդիմադիր պայքարին: Պարզ չէ, արդյոք նա վստահ է, որ դատարանն իրեն մեղավոր չի ճանաչի, եւ նա ազատություն ստանալո՞վ է մտնելու այդ պայքարի մեջ, թե՞ ազատազրկված լինելն այդ գործողություններին չի խանգարելու: Երկու դեպքում էլ Քոչարյանի հաշվարկներն, ինձ թվում է, սխալ են:
Միայն լուրջ նյութական եւ տեղեկատվական ռեսուրսներ ունենալը չի կարող հաջողություն ապահովել այդ պայքարում: Նախկին իշխանությունները նույնպես փողի պակաս չունեին եւ վերահսկում էին գրեթե ամեն ինչ, բացի համացանցից: Սակայն այդ հսկայական միջոցների կիրառումը չխանգարեց հեղափոխությանը:
Նախորդ տարիների փորձը եւս մի կարեւոր հանգամանք է բացահայտում. երբ նախկինում որեւէ ընդդիմադիր ուժ՝ լինի դա ՀԱԿ-ը թե ԲՀԿ-ն, կասկածվում էր Քոչարյանի հետ կապ ունենալու մեջ, այդ կուսակցությունների պատասխանատուները կրքոտ ձեւով հերքում էին այդ ենթադրությունները: Ինչո՞ւ էր դա տեղի ունենում. որովհետեւ Քոչարյանի հետ կապ ունենալու մասին պնդումներն անգամ բացասաբար էին ազդում այդ քաղաքական ուժերի վարկանիշի վրա: Եթե այդպես էր 2 կամ 5 տարի առաջ, ապա հիմա առավել եւս այդպես է լինելու:
Իհարկե, քաղաքականությամբ զբաղվելը Հայաստանի ցանկացած քաղաքացու իրավունքն է: Բայց Երկրորդ նախագահը բաց, հրապարակային, առավել եւս՝ ընդդիմադիր քաղաքական պայքարի փորձ չունի՝ նա շատ ավելի ուժեղ է ապարատային պայքարում, պալատական խարդավանքներում, բայց դրա համար պետք է լինել իշխանության մեջ: Բացառված չէ, սակայն, որ Քոչարյանն առանց դրա մասին հայտարարելու կաջակցի ընդդիմադիր որեւէ ուժի, ինչը, հավանաբար, անում էր նաեւ անցած 10 տարիների ընթացքում:
Ովքե՞ր կարող են այս պարագայում լինել Երկրորդ նախագահի դաշնակիցները: Նախեւառաջ, իհարկե ՀՀԿ-ն: Բայց պետք է արձանագրել, որ այդ կուսակցության վարկանիշն այսօր նույնքան ցածր է, որքան Քոչարյանինը, եւ նրանք դժվար թե այս հարցում օգտակար լինեն: Բացի այդ, արժե, թերեւս, հիշել, թե անցած 10 տարում ինչեր էին Քոչարյանն ու քոչարյանականները խոսում ՀՀԿ-ի ժամանակաշրջանի մասին՝ փորձելով ապացուցել, որ 1998-2008 թվականներին ամեն ինչ ծաղկում էր, իսկ 2008-2018 թվականներին ամեն ինչ փչացավ: (Չնայած հանուն քաղաքական հաշվարկների շատ բաներ մոռացվում են):
Կարդացեք նաև
Մեկ այլ դաշնակից կարող է լինել ՀՅԴ-ն, բայց, կարծում եմ, այդ կուսակցությունը կվարանի մտնել արմատական ընդդիմադիր դաշտ: Մնում են մանր կուսակցությունները, ինչպես նաեւ լրատվամիջոցները ու «ֆեյք», «կիսաֆեյք» օգտատերերը, որոնք այսօր կրծքով պաշտպանում են Երկրորդ նախագահին: Բայց դա, կրկնեմ, բավարար չէ լուրջ ընդդիմություն դառնալու համար:
Այդպիսի ընդդիմություն, անշուշտ, կձեւավորվի: Բայց, ինձ թվում է, «հեղափոխությունից տուժելը» դրա հիմքում չի դրվելու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ցանկացած ուժ՝ լինի դա իշխանություն թե ընդդիմություն, պետք է անվերապահորեն ընդունի մեր հայ ազգային ռազմավարությունը, ով այդ ռազմավարությանը դեմ գնաց՝ լինի հայ թե ոչհայ, լինի ներսից թե դրսից, պետք է դատվի Հայ դատով, իսկ դատի արդյունքում ոչ միայն մեղավորներն ու սրբերը պետք է հայտնաբերվեն՝ պարզ է, մարդ չի կարող հարյուր տոկոս մեղավոր կամ հարյուր տոկոս սուրբ լինել, այլեւ Հայ դատը պետք է միջոցներ ունենա վատը արմատախիլ անելու եւ լավը ազգով մեկ տարածելու համար, հայ դատվողի համար ամենամեծ պատիժը պետք է լինի հայ կոչվելու իրավունքից զրկվելը, իսկ լավագույն հայը կստանա իսկական հայ կոչվելու իրավունք: Խնդրենք մեր Հեռավոր Արեւմուտքի եղբայրներին թույլ տան Հայ դատ փառավոր գաղափարին ավելացնենք ազգանվեր պետական երանգներ:
Պապամ, ինքը ինչո՞ւ պիտի վերադառնայ որ, գործօն քաղաքական դաշտ: Մարդը Հայաստան իսկ չէր, չէ՞… Կանչեցին, եկաւ, բանտը դրին ! Հիմա ալ իրենց ամենամեծ գլխացաւն է: Պրավո…
Պիտի պայքարի անշուշտ, իր բոլոր ուժերով (զորս շատ սխալ կ’ընեն թերագնահատել իր հակառակորդները, որոշ ժողովուրդ մըն ալ լոլոզելով, այս նիւթին մէջ նոյնպէս) :
«Պիտի մասնակցիմ» որ ասում է, կը նշանակէ իր միջոցներով, իր յայտարարութիւններով, իր գաղափարական հեղինակութեամբ, երկրորդ պլանի գործունէութեամբ: Հարցումի էր պատասխանում, «մասնակցելո՞ւ էք»: Ի՞նչ ըսէր… չէ, ուալլա, ես պիտի չմասնակցիմ. պիտի նստի՜մ, եւ դիտեմ, տենամ թէ սա ինչե՞ր են կատարվում: (Ի դէպ, ընդդիմութենէ աւելի, դիմադրութեան մասին է խօսքը: Resistance. Եւ ոչ միայն, գետնաքարշ առումով, քաղաքական գետնի վրայ: Այդ պատճառով ալ ամէն տեսակի, զանազան ու զարմանազան անձեր կարող են պահ մը միանալ, միացած են արդէն, յանուն այս ազգային պայքարին… Միայն թէ տակաւին ամէն բարդ բաւարար չափով չի խօսում, չի գրում, քանի որ զգոյշ են, խոհեմ են… կամ ալ ապրուստի, օրապահիկի հարց է…)
Մէյ մը որ ընթացիկ կատարեալ յիմարութիւնը վերջ գտնէ, այդ Լուսաւորներու կողքին նոր քաղաքական ուժեր ալ մէջտեղ կ’ելլեն, կը կազմուին, այժմու մանկապարտէզի մեծամասնութիւնը կ’անհետանան, հիները, որպէս ինչ որ էին, տեղ մըն ալ չեն վերադառնար – որեւէ տեսանկիւնից, արժանի չեն -, Երկրորդ Նախագահն ալ ետ կը մեկնի ուր որ էր, իր թոռնիկներով կը զբաղուի:
Այժմու իշխանաւորները կարծես թէ իրենք իրենց որոշումներով, իրենց վարքագիծով, կը ջանան խափանել իրենց իսկ գործը, էութիւնը իսկ: Հասկնալի է, փողոցը որքան հեշտ ու հաճելի, զուարճալի էր – մանաւանդ երբ որ դիմացինները թաւիշի պէս սահեցան, տեղի տուին… -, հիմա խնդիրը լրջացաւ: Կարգ մը մանուկների համար, մանկապարտէզը անգամ հաճելի է միայն զբօսանքի պահուն…
Ընդիմադիր լինելու մեջ ինչ մի բարդ բան կա։ Իշխանություն լինելնա պատասխանատվություն։
Ռեյտինգները պետք չի էսօրվա դրությամբ նայել, մոտակա ընտրությունները 5տարուցա։
Հիմա իշխանության հիմնական արգումենտը նայա որ դե 1տարում ուզում էիք բոլոր հարցերը լուծենք, 1տարուցել 7ամիսը օյին չի։ Չնայած որ խոսքը գնումա էտ 7ամսում գրանցված արդյունքներին ասենք հունիսի երկնիշ տնտեսական աճը լավել իրանց են վերագրում։
Քանի գնա էտ արգումենտը թուլանալույա ու ռեյտինգը ընկնելույա։
Եթեա ասենք, որ Քոչարյանի քաղաքական ուժը 40տոկոս կհավաքի կդառնա միաձնյա իշխանություն սուտ կլինի, բայց 10-15տոկոս ու ավել ձայն հանգիստ կարա ու անգամ ավել։
Հանրապետական, դաշնակներ անգամ էյֆորիայի պիկին միասին 9տոկոսից ավել հավաքեցին։
The “case” against Robert Kotcharyan : a vertiginous legal vacuum
https://haytougchamlian.blog/the-case-against-robert-kotcharyan-a-vertiginous-legal-vacuum/
You should send the article to a mainstream media outlet (armenian weekly, mirror spectator, asbarez, yerkir, etc) it shouldn’t stay at the blog level, it’s important
it is on Horizon Weekly, Aha
I also sent it pretty much everywhere, but a lot of people are just… “cautious”, to say the least; they prefer to stay passive and silent in this matter…
later, they will say of course that I was doing the right thing… but only later…
the story of my life, quoi
this is such a déjà vu, in reference to the first Presidency… it’s just incredible… but LTP, at least, was non a total nincompoop, like this character…
The “case” against Robert Kotcharyan : Vertigo
https://haytougchamlian.blog/the-case-against-robert-kotcharyan-a-vertiginous-legal-vacuum/
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա