Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի յոթ ըմբիշներ գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ Կիեւում մասնակցում են ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին եւ մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարին:
Այսօր մրցագորգ մտած մեր վեց ըմբիշներից հաջող է հանդես եկել 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, որը հաղթել է բոլոր մրցակիցներին եւ հաղթողի կոչման համար վաղը կպայքարի եզրափակչում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ