Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Հիմա ավելի լավ վիճակում են զինված ուժերը, ավելի ճիշտ է սպառազինությունը»

Մայիս 10,2019 20:07

«Այդ ասուլիսը նախեւառաջ հաշվետվություն էր, դա շատ լավ բան էր»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին եւ ներկայացրած 100 փաստին: Նրա կարծիքով՝  այս  մեկ տարվա ընթացքում Հայաստանի գահավիժումը, որպես պետություն, կասեցվել է. «Ես եւս 900 կետ կարող եմ ասել, որ դադարել է Հայաստանի անկումը: Անվտանգության համակարգի առումով՝ հիմա ավելի լավ վիճակում են զինված ուժերը, ավելի ճիշտ է սպառազինությունը, ավելի կարգապահ են»:

Ասուլիսին ներկա ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց, որ Հայաստանում քաղաքական նոր մշակույթ է ձեւավորվում, նկատի ունենալով վարչապետի հաշվետվությունը.«Բայց ասել, որ սա այնպիսի մի հաշվետվություն էր, որը ՀՀ բնակիչների անհոգ կյանքի լիազորագիր է, սա սխալ է: Ես, որպես Հայաստանի հողին գամված քաղաքացի, կուզենայի տեսնել, այդ կետերի մեջ ի՞նչ է խոսվում Արցախի խնդրի վերաբերյալ»:  Պետրոսյանն ասաց, որ ինքը առարկայական որեւէ բան չի տեսել օտարերկրյա ներդրումների ապահովվածության մասին:

Պետրոսյանի խոսքերով՝ «Ասում է՝ կառավարությունն ասել է՝ օրենքի առաջ արտոնյալներ չկան: Այդպես չէ, ես անուններ չեմ տա, կտամ եթե որեւէ մեկն ինձանից անձնապես բացատրություն պահանջի, կապացուցեմ՝  այսօր շատ մարդիկ, խոշոր սեփականատերեր, շատ մեծահարուստներ, որոնց անունները կապվում են ահռելի ունեցվածք կուտակելու հետ՝ կարճ ժամկետում  եւ պաշտոնավարման օրոք,  էսօր ազատության մեջ վխտում են, ու կարծես թե մենակ մի հոգի է իրանց հետաքրքրում, ու դա Գագիկ Ծառուկյանն է: Շատ չեմ ծավալվի, որ չասեն եկել է իր քաղաքական ղեկավարի շահերն է ներկայացնում: Բայց այդ քաղաքական ղեկավարն ամենից առաջ մարդ է, սեփականատեր է եւ եթե պետությունն անհարկի միջամտում է սեփականատիրոջ գործերին, մենք, որպես պատգամավոր, իրավունք չունենք չխոսենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031