Մոսկվան Ադրբեջանի և Հայաստանի կողմից պատրաստակամություն է տեսնում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ աշխատանքները շարունակելու հարցում: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Կպահանջվի ժամանակ և մասնակիցների կողմից քաղաքական կամք՝ կարգավորման առանցքային ասպեկտներում համաձայնության հասնելու համար: Մենք տեսնում ենք կողմերը պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը՝ ուղղված կայուն խաղաղության: Այդ մասին, մասնավորապես, վկայում են Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև վերջին հանդիպումը և արտգործնախարարների բանակցությունները Մոսկվայում:
Մեր կողմից մենք կցուցաբերենք ակտիվ աջակցություն Բաքվին ու Երևանին փոխզիջումային լուծում գտնելու հարցում: Ինչպես և նախկինում, կշարունակենք ձեռնարկել շարունակական միջնորդական ջանքեր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ