Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ ականջներն է տեսնում Արթուր Դավթյանը՝ Արման Բաբաջանյանի հետեւում

Մայիս 10,2019 19:33

Այսօր ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը որոշ տեղեկություններ էր ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առանձնատան, աշխատասենյակի, սանիկներին գործի տեղավորելու մասին:

Ի պատասխան՝ Արթուր Դավթյանն ասել էր՝ «Ես հասկանում եմ, որ իմ հետեւողական, սկզբունքային աշխատանքի պատճառով մարդկանց խորն եմ ցավեցնում: Ես հասկանում եմ, որ այդ մարդիկ հասարակ մարդիկ չեն երբեմն, բավականին լուրջ ռեսուրսներով: Ընդհուպ այնպիսի ռեսուրսներով, որ այս դահլիճում իրենց ձայները կարող են լսվել, բայց դուք իրենց չտեսնեք: Այստեղից կհնչի խոսք՝ հետեւից ականջներ կերեւան, թե ականջներն առջեւից կլինեն՝ ես իմ գործն անելու եմ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ւմ ականջներն էիք տեսնում Արման Բաբաջանյանի հետեւում՝ Դավթյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ անհատականացնում, ուղղակի հասկանում եմ, որ երբ դատախազին ուղղվում են թեմային չառնչվող ոչ առարկայական եւ ոչ որոշակի պահանջներ, դրանք որպես կանոն պատահական չեն լինում, կամ էլ ես միշտ իմ կյանքում համոզվել եմ՝ գնահատականներ տալուց մարդ իր պրիզմայով պիտի անց կացնի»:

Հողատարածքի եւ առանձնատան հետ կապված Արթուր Դավթյանն ասաց, որ դա իր հայտարարագրում կա, 17 թաղամասում է, կարելի է ասել Երեւանի վերջն է. «Եվ դրա ձեռքբերումը կա, եւ կարող եմ ասել, թե դա ինչ միջոցներով եմ կառուցել, բնակարանի արժեքի առումով էլ, եթե որեւէ մեկը տեսել է նկարը եւ իրեն հետաքրքրում է, կարող ենք ճարտարապետներն էլ ասեն՝ խաբեցին ձեզ, այդ թիվը բազմապատկված է, կես միլիոն ասեցին»:

Գլխավոր դատախազը նաեւ խոսեց Մարտի 1-ի գործի մասին, հարցին՝ եթե Ռոբերտ Քոչարյանը տապալել էր սահմանադրական կարգը, ապա ո՞վ է այն վերականգնել՝ Դավթյանը պատասխանեց. «Արձանագրված մեղադրանքը վկայում է հետեւյալի մասին՝ մեր երկրում 2008-ին տեսեք ինչ իրավիճակի հետ գործ ունեինք՝ հետընտրական՝ իշխանությունների ձեւավորման ամենակարեւոր սահմանադրական հիմունքների գործընթացներ: Փետրվարի 23-ից սկսած համապատասխան գործողությունների արդյունքում բանակը Սահմանադրության ուղիղ արգելքով ներգրավվել է քաղաքական հետընտրական պրոցեսների մեջ, դրա արդյունքում ունեցել ենք Սահմանադրական կարգի հիմունքների, մարդու հիմնարար իրավունքների այնպիսի աստիճանի վերացումներ, որ Սահմանադրական կարգ է տապալվել, ընդհուպ հետագայում նաեւ արտակարգ դրություն հայտարարման ռեժիմով է սահմանափակվել այդ իրավունքները: Հետագայում մենք էլ չունեինք այդ նույն գործընթացը, այնպես չէր, որ ցույցերը հաջորդ օրը շարունակվեցին, դրա համար դա իրականացավ»:

Դավիթ Սանասարյանի գործը ՀՔԾ տեղափոխելու, ԱԱԾ-ից փաստաթղթերի անհետացման եւ այլ թեմաների մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031