Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին, թե Սեւանա լճից սիգի որսը թույլատրվելո՞ւ է, ասաց, որ ներկայումս պիլոտային ծրագիր են մշակել, համաձայն որի այս տարի թույլատրելու են 150 տոննա սիգ, արդյունագործական նպատակով որսալ:
«Ուզում եմ անկեղծ լինել,կան որոշակի սիգի պաշարներ, որոնք ինչ-ինչ պատճառներով օրինական դաշտ չի մտել: Կիսաօրինական կամ անօրինական ձկնորսությամբ զբաղվողները սիգը հենց հիմա Սեւանի ավազանում վաճառում են 30-40-50 դրամով՝ չնայած, որ այդ ձուկը Երեւանի ռեստորաններում վաճառվում է 3000 դրամով: Քանի որ դա անօրինական է,քանի որ այդ ձուկը ձկնորսը չէր կարող վաճառել 500 դրամով 1000 դրամով»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ