«Եթե ես ասեմ, որ շատ արժանահավատ է ու շատ լավ է եւ դա կօգնի, որ էլի մարդիկ գան, ուրեմն`այո, շա~տ արժանահավատ է: Եթե իմ այդ ասածը գրոշի արժեք է ունենալու, մարդ չի ավելանալու, ես չեմ ուզում այդ հարցին պատասխանել, որ չստեմ, դա իմ սիրած զբաղմունքը չի»,- Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած Նոր Հայաստանի տնտեսական ցուցանիշներին վերաբերվող հարյուր փաստերին, ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ վարչապետը հայտարարել էր 50 հազար աշխատատեղերի մասին, իսկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` Հայաստան ներգաղթած 20 հազար ընտանիքների մասին:
«Ես այնպիսի Հայաստան եմ ուզում, որ Ռուսաստանի ֆեդերացիայում ապրող Շուկշինի նման ռուս քաղաքացին, որը կարապներ էր սիրում, գա Հայաստան` արտագնա աշխատանքի եւ փող ուղարկի տուն: Ես ուզում եմ, որ Հայաստանում ապրող մարդը ԱՄՆ-ում ապրող իր բարեկամին գումար ուղարկի` իր խնդիրները լուծելու համար: Ու գտնում եմ, Հայաստանում չունեմ որեւէ թշնամի, չունեմ որեւէ մեկից բողոքելու, դժգոհելու որեւէ բան: Մեղադրելու ունեմ միայն ինքս ինձ, իմ ընտանիքին, իմ հարազատներին, իմ շրջապատին, իմ ընկերներին`ուղղելու, ուղղորդելու, ճիշտ ճանապարհի վրա դնելու առումով: Որովհետեւ ես իմ օրինակով պիտի այդպիսին լինեմ ու ես աշխատում եմ ամեն ինչ այդպես անել»,- ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Զրույցի`Ռոբերտ Քոչարյանի`ընդդիմությանը միանալու, Նիկոլ Փաշինյանի`«ռուսներին գովելու» եւ սուպերվարչապետական համակարգը պահպանելու մասին`կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»: