Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորի պաշտոնակատարը` ուսանողների հարցումներով աշխատանքը կորցնող դասախոսների եւ հայտնի օրինագծի մասին

Մայիս 10,2019 18:23

Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիքի է օրենքի այն նախագծի մասին, ըստ որի աշխատող ուսանողների եկամտահարկից փոխհատուցվելու է նրանց ուսման վարձը:

«Ընդհանուր գաղափարին տեսականորեն դեմ չեմ: Նման բան աշխարհի շատ երկրներում կիրառելի է, եւ կա տրամաբանություն, բայց այն տեսքով, ինչ տեսքով ներկայացված է, նախագիծը շատ ռիսկեր է պարունակում` հաշվի առնելով Հայաստանի իրավիճակային գործոնները:

Գաղափարը վերջնական տեսքի բերելու համար խորքային եւ համակարգային քննարկումների անհրաժեշտություն կա: Ինչպես արդեն նշեցի, կան շատ ռիսկեր, որոնք կանխելու համար պետք է մեխանիզմներ մշակել»,-ասաց ռեկտորի պաշտոնակատարը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ներդրվող պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերաբերյալ ուսանողական էլեկտրոնային հարցումների հայեցակարգին, որը մայիսի 14-ին քննարկվելու է ուսանողների հետ: Ռեկտորից տեղեկացանք, որ հարցման արդյունքները վճռորոշ նշանակություն են ունենալու պարգեւատրման չափի տարբերակման գործում, իսկ հարցման արդյունքներով ծայրահեղ շեմը չհաղթահարելու դեպքում տվյալ դասախոսի հետ պայմանագիրը լուծվելու է:

Տեղեկացանք նաեւ, որ հարցումն անանուն է լինելու, եւ դրան կարող են մասնակցել միայն նախորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքում 66 % եւ ավել միջին որակավորման գնահատական ունեցող ուսանողները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ռուբեն Հայրապետյանի լուսանկարը ` տնտեսագիտական համալսարանի asue.am կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031