ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո խոսեց գազալցակայաններում առկա խնդրից: Ըստ պարոն Անանյանի, բոլոր 33 կազմակերպությունների վրա կա հարուցված քրեական գործ, եւ հարկային ստուգումները կատարվել են քննչական գործողությունների շրջանակներում:
Դավիթ Անանյանի խոսքով ստուգումներն ավարտվել են եւ հիմա հարցերը բողոքարկման փուլում են: ՊԵԿ ղեկավարը մեկնաբանություններ չարեց՝ ասելով, որ քննչական գաղտնիքի խնդիր կարող է առաջանալ: Թե ինչ խախտումներ են մասնավորապես թույլ տվել գազալցակայանները,պարոն անանյանն ասաց,որ դրանք հիմնականում իրացված գազի ծավալային խախտումներ են:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում իրականացվող ստուգումները արդյոք չեն պարունակում քաղաքական ենթատեքստ, ի պատասխան Դավիթ Անանյանն ասաց,որ մեկ անգամ չէ կամ հիմա չէ, որ գործողություններ են արել.«Այդ 33-ի մեջ կան նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ,որոնց վերաբերյալ արձանագրությունները դեռեւս անցյալ տարի են ամփոփել: Պարոն Ծառուկյանին պատկանող գազալցակայանների մենեջմենթը,իրավասության շրջանակներում բողոքարկել է մեր գործողությունները եւ կան դատական պրոցեսներ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ