Վարչապետի նշած 62 միլիարդ ավելի դրամը որտեղից է. մանրամասնում է ՊԵԿ ղեկավարը
Aravot.am-ի հարցին՝ վարչապետը կառավարության գործունեության 100 փաստը ներկայացնելիս ասաց, որ 62 միլիարդ դրամով ավելի են հավաքագրվել եկամուտները, որը, հիմնականում ստվերից դուրս գալու հաշվին է, կասե՞ք ովքեր են ստվերից դուրս գալիս խոշորնե՞րը, թե փոքր ու միջին բիզնեսը, Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց, դուք ակնկալում եք, որ ես անուննե՞ր պետք է հնչեցնեմ:
Ապա ՊԵԿ ղեկավարը շարունակեց. «Շատ հետաքրքիր բան եք ակնկալում»: Նրա խոսքով, իրականում կոմիտեն հարկահավաք չէ եւ չեն հավաքագրում այդ հարկերը կամ հավաքագրվող հարկերի վերաբերյալ դատողություններ չեն անում. «Մենք ասում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է իր հսկողական գործառույթները, որի արդյունքում հարկ վճարողները շատ ավելի ուշադիր եւ գիտակից են իրենց հարկային պարտավորությունները կատարելիս: Եվ առաջին չորս ամսվա վարքագիծը, որը տեսնում ենք հարկ վճարողների մոտ, մեզ թույլ է տալիս որոշակի դատողություններ անել»:
Պարոն Անանյանի ներկայացմամբ, շահութահարկ վճարող 1492 կազմակերպությունների հետ օնլայն աշխատանքով եւ նրանց վարքագիծն ուսումնասիրելու արդյունքում ՊԵԿ-ը կատարել է գնահատական եւ տեսել են, որ լինելու է մուծվող հարկերի ավել որոշակի գումար»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Դավիթ Անանյանը նաեւ անդրադարձավ Թուրքիայից եկող ավտոբուսների՝ սահմանին կանգնեցնելու խնդրին: Ասաց,որ շատ հաճախ ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ իրականում գալիս են, ակնհայտորեն, ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ