Լրահոս
Օրվա լրահոսը

«100 քմ-ն 250 քմ-ից փոքր է». Գլխավոր դատախազը ներկայացնում է իր աշխատասենյակի չափերն ու արդարանում

Մայիս 10,2019 16:45

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ նիստում խոսել էր գլխավոր դատախազի առանձնատան, հողատարածքի, առանձին վերելակով դեպի իր աշխատասենյակ գնալու հարմարավետության, սանիկներին գործի տեղավորելու մասին:

Արթուր Դավթյանն այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում խոսելով դատախազության երկրորդ հարկը կառուցելու եւ իր աշխատասենյակի համար բավականին մեծ տարածք պահելու, առանձին վերելակով իր աշխատասենյակ մտնելու մասին՝ ասաց. «Այդ շենքի վերակառուցման աշխատանքները սկսել են մշակվել դեռեւս 2013-ից, դրա հիմքում եղել է բացառապես պատմամշակութային շենքի այդ հատվածի ընդհանուր նկարագիրը պահելը: 2013 թվականին ես ո՞ւր էի, ես դեռեւս Շենգավիթի դատախազն էի: Դա կառավարության որոշմամբ քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ իրականացված  գործողություն է, որով դատախազությունը մազաչափ մասնակցություն ու ներդրում չի ունեցել: Իրականացվել է բացարձակապես այդ տիրույթում, իսկ այդ տիրույթում, այո, փոխել եմ իմ աշխատասենյակը, որպեսզի ավելի փոքրացնեմ իմ աշխատասենյակը, որպեսզի նախկին ավելի մեծ աշխատասենյակը հնարավորություն ունենամ բաշխել մի քանիսին եւ լուծել այդտեղ նաեւ այլ դատախազների նստելու հարցը»:

Մեր հարցին՝ 100 քառակուսի մետրը աշխատասենյակի համար փո՞քր է՝ Դավթյանը պատասխանեց. «100 քմ-ն 250 քմ-ից փոքր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031