Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Ես չեմ բացառում, որ Մարտի 1-ի գործով էլ նյութեր են ոչնչացվել»

Մայիս 10,2019 16:25

Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադարձավ Փաշինյանի հայտարարած՝ ԱԱԾ-ում փաստաթղթերի ոչնչացմանը:

«Նախկին իշխանությունները հեռանալուց առաջ կարեւոր նյութեր են ոչնչացրել, ԱԱԾ-ում մի քանի ամիս է ծառայողական քննություն է ընթանում»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գուրգեն Եղիազարյանն այս փաստաթղթերի ոչնչացման մասին, ինչպես ինքն ասաց ասուլիսին, կանխագուշակել էր: Եղիազարյանը պատմեց, որ անցյալ տարի Սերժ Սարգսյանի հրաժարականից օրեր առաջ ինքը Փաշինյանի մերձավորներից մեկին զգուշացրել է, որ հնարավոր է՝ նյութեր ոչնչացնեն:

Եղիազարյանի պատմելով՝ «Ամսի 23-ին Սերժը գնաց, դրանից 4-5 օր առաջ, հասկանալով, որ ամեն ինչ ավարտված է, ես հեռախոսով կապվեցի Նիկոլի շատ մոտ, հիմա էլ ոնց որ մոտ է, բայց էդքան շատ չէ, հարազատ, ընկերոջ հետ, որը նաեւ ինձ հետ էր շատ մոտ: Ասացի՝ պետք է հանդիպենք, կարեւոր բան ունեմ ասելու: Հանդիպեցինք, ասացի՝ գնա դրան ասա, որ սա փախնում ա: Ասաց՝ այ, ցավդ տանեմ, ո՞ւր ա փախնում, հլա նոր է եկել: Ասացի՝ արդեն փախնում է, 10-15 օր հետո չկա: Բայց այնտեղ գործողություն կա, որ հիմա պետք է անել: Ասաց՝ բա սպասի, տեսնենք գլխներիս ինչ է գալիս: Ասացի՝ արդեն եկել ա, 10-15 օրից Հայաստանը կլինի ուրիշ երկիր: Ասացի՝ խնդիրը ԱԱԾ-ն է: Ասացի՝ այսօր իմ ունեցած տեղեկություններով արդեն սկսվել է փաստաթղթերի ոչնչացում: Ասացի՝ օպերատիվ տվյալ է: Առաջին հերթին ոչնչացնելու են այն գործակալական մշակման գործերը, որը ուղիղ կապ ունի իմ, քո, քո ընկեր Նիկոլի հետ: Ասացի՝ 10 տարի շարունակ ընդդիմություն եք, չէ՞ եղել, դու հաստատ ես եղել, նա՝ չեմ իմանում ինչ է եղել: Ուրեմն՝ եթե ընդդիմություն ես եղել, 100 տոկոս անցել ես մշակման գործերով: Նշանակում է՝ մեր շրջապատից օպերատիվ ձեռքբերումներ են եղել: Այսինքն՝ եթե ես այնտեղ լինեի, նույն բանն անելու էի: Ասացի՝ այսօր եկել է մի շատ հետաքրքիր պահ, մենք պարտավոր ենք այդ գործերը վերցնելու, նախ որպեսզի դա լինի պրոֆիլակտիկա մնացածների համար, հետո որպեսզի էդ մարդու հետ դուք կարողանաք աշխատել: Ասացի ես ոչ մի բան չեմ ցանկանում: Ասացի՝ էն մարդը, որ գալիս է իշխանության, ես դրա հետ 6-7 տարի է սկի բարեւ չեմ տվել: Ասացի՝ եթե պետք է՝ դու վերցրու քո վրա մինչեւ ձեր իշխանության գալը գոնե էնպես անենք, որ էդ նյութերը, հատորները չոչնչացվեն, դա մեր հայրենիքին է պետք…: Ինչ նյութեր էին դրանք, մի հատվածն ասեմ՝ ընկերս ասաց՝ բա հիմա ի՞նչ պետք է անենք: Ասացի՝ 10-15 օր հետո դուք իշխանություն եք, պետք է տեղակալներով, այն մարդկանցով, որ ճանաչում եք, պետք է ներսում ասեն, որ տարածեն, որ ամեն ինչ գիտենք, որ փաստաթղթերը չոչնչացնեն, դրանք լսումներ են, տասնյակ հատորներ են: 10 տարի Սերժը մեզ լսել է, հետո ո՞նց է օգտագործելու, մենք պետք է իմանայինք դա…Ասացի՝ պետք է ինձ լիազորեք ես խոսեմ դրանց հետ, մամուլի ասուլիսներով զգուշացնեմ՝ տղերք, բաներ կան՝ չոչնչացնեք»:

Եղիազարյանի խոսքերով՝ «Հետո էդ ընկերոջը չեմ տեսել: Ամսի 23-ին Սերժը գնաց: Ամենակարեւորը՝ եթե ասել է Նիկոլին իմ ասածը, ի՞նչ պետք է անենք, որոշ մասը պահպանենք, ուրեմն՝ նույն Նիկոլը խնդիր է ունեցել, որ ոչնչացնեն, ուրիշ ենթադրության գալ չեմ կարող: Ուրեմն ինքը խնդիր է ունեցել ուրիշի ձեռքերով դրանք ոչնչացվեն, որպեսզի մենք չիմանաք ինչ դավեր են եղել, որ քայքայեն մեր հայրենիքը: Կարող է՝ չի ասել նրան իմ ասածը, որ էսպիսի խնդիր կա, հիմա՝ դեռ իշխանությունը չփոխված, սրանք անցել են փաստաթղթերի ոչնչացմանը»:

Եղիազարյանի խոսքով՝ «Մարտի 1-ի գործն ուղարկում են դատարան: Էշություն՝ բառիս բուն իմաստով: Բա էդ մարդկանց շահագրգռեցիք, տուժած մարդիկ ցավը սրտներում, իրենց զավակներին են կորցրել, 100 տոկոս բացահայտված գործ է, բա մի հատ մարդասպանի չտեսնե՞նք ով է կրակել: ԱԱԾ-ն ունի լիտերային միջոցառումներ, որոնք երկու զրոյով փակի տակ են, խիստ գաղտնի, եւ այդ խիստ գաղտնի պայմաններում նկարահանումներ են կատարվել, տեսագրություններ են կատարվել: Տարբեր լիտերային միջոցառումներ են անցկացվել նույն Մարտի 1-ի գործով: Չկա 1 քմ, որը նկարահանված չլինի մինիմում 3 օպերատիվ ապարատի կողմից, եւ ես չեմ բացառում, որ Մարտի 1-ի գործով էլ նյութեր են ոչնչացվել, ոչ միայն Մարտի 1-ի, Սորոսի, նաեւ մեր: Այնտեղ բազմաշերտ է եղել փաստաթղթերի ոչնչացումը ՝անօրինական հետապնդումները, անօրինական լսումները, անօրինական գործակալների ձեռք բերումը, այս ամեն ինչը, որպեսզի դառնա, շատ հանգիստ կարելի է ոչնչացնել…»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031