Այսօր տեղի ունեցավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող Երևանի 2800-ամյակի այգու բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, բազմաթիվ հյուրեր: Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական միջոցներով և ջանքերով: Այգին Վարդանյանների ընտանիքի նվերն է մայրաքաղաքին՝ հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ:
Այգում տնկվել է 70 տեսակի 250 ծառ, տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, բրոնզաձույլ 7 արձաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ: Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Ստեղծվել է նաև Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ` վերասլաց 45 ջրաշիթերով:
Այգու կառուցման համար ծախսվել է 5.300.000 ԱՄՆ դոլար: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը 2019թ. սկսած 99 տարիների ընթացքում իր միջոցների հաշվին հոգալու է նաև այգու խնամքի ու պահպանության ծախսերը:
Մանրամասները` տեսանյութում:
5.300.000 ԱՄՆ դոլար, այգիի մը համար…
երբ որ երկիրը այդ վիճակին մէջ է…
կատարեալ յիմարութիւն է
Ապրեք, շատ ապրեք հարգելիներս, ի դեմս Միքայել և Կարեն Վարդանյանները։ Երանի՜ ես էլ կարողանայի մասնակից լինել անշահախնդիր այսպիսի մի մեծ ձեռնարկի, ուր ” փողերի լվացում ” չի՛ գնում , այլ իրոք հայրենանվեր գործ է արվում ։ Ա՛յս աշնան սկզբին կգամ վայելելու Ձեր լավ գործի բերկրանքը։ Փառավորվի թող Ձեր գործը ։