Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

18 նոր սոցիալական բնակարաններ գյումրեցիներին

Մայիս 10,2019 16:15

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամը Գյումրիում շարունակելու է սոցիալական բնակարանների կառուցումը․ առաջիկայում կիսակառույց շենքերում մեկում 18 սոցիալական բնակարան կկառուցի, որից 14-ը լինելու է մեկ սենյականոց, 4-ը՝ երկու սենյականոց։ Ընդհանուր գումարը կազմում է 157 միլիոն 412 հազար դրամ, որից 15 տոկոսը՝ 29 միլիոն 612 հազարը հատկացվելու է քաղաքապետարանի բյուջեից։

Այսօր այս մասին հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը սոցիալական բնակարանաշինության 3-րդ փուլի մասով պայմանագիր ստորագրեց «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանի հետ։ Գյումրու քաղաքապետն ասաց, որ շինաշխատանքները կփորձեն ավարտել տարվա վերջին։

«Ասում են՝ էլի լավ նորություն Գյումրիում»,-իր խոսքն այսպես սկսեց Գյումրու քաղաքապետը։

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանն էլ նշեց, որ սա հիմնադրամի ամենահաջողված ծրագրերից է, և եթե չլիներ փոխադարձ վստահություն, կյանքի, բնականաբար, չէր կոչվի։

Գյումրու քաղաքապետը նաև ասաց, որ որոշ չափորոշիչներ են փոխելու պայմանագրում, քանի որ տնակներում ապրող միայնակ ծերեր քիչ են մնացել։

Սամվել Բալասանյանը նաև տեղեկացրեց, որ թե՛ կառավարությունը, և՛ թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը ևս մտադրված են լուծելու շահառուներին տնակներից ձերբազատելու խնդիրը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ևս ցանկություն ունի մեկ կիսակառույց վերցնել ու կառուցել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031