Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մինիմալիստական ծիրան եւ փոփոխություններ` «Ոսկե ծիրանում»

Մայիս 10,2019 16:05

Այս տարվա հուլիսի 7-14-ը «Ոսկե ծիրան» միջազգային երեւանյան կինոփառատոնը 16-րդ անգամ կկայանա: Մայիսի 10-ին փառատոնին նվիրված արտահերթ ասուլիսում «Ոսկե ծիրանի» տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն ասաց, որ որոշակի փոփոխություններ ունեն:

«Դեռ դեկտեմբերից նշել էինք, որ հնարավոր է փառատոնը փոփոխություններ կրի եւ լինի նրա վերաբրենդավորումը: Երբ փառատոնի հիմնադիրների կողմից սերնդափոխության առաջարկ եղավ, Հարություն Խաչատրյանի հետ առաջին զրույցներից մեկի ժամանակ նա ասաց, որ մտածենք փառատոնի նոր լոգոյի մասին:

Ես միանգամից մտածեցի, որ այս տարի գուցե շտապողական լինի փոխելու 15 տարվա տարբերանշանը, բայց երբ աշխատանքները սկսեցինք, թե ծրագրեր, թե մնացածի առումով փառատոնը սկսեց բավականին փոփոխություններ կրել: Ցանկացանք այդ ամենը նաեւ վիզուալ առումով ներկայացնենք, որ նոր լոգոն արտահայտի մեր մոտեցումը 16-րդ տարվանից սկսած փառատոնին, որը ծրագրային եւ ռազմավարական առումով մի փոքր տարբեր է»,-ասաց նա:

Խոստացավ, որ երեւանյան պրեմիերաներում կլինեն ամենաթարմ ֆիլմերը, նույնիսկ նրանցից որոշները բացօթյա կցուցադրվեն, իսկ թե ինչ ֆիլմերի մասին է խոսքը, ավելի ուշ կներկայացվի:

«Ապրիլի 15-ից փակվեց ֆիլմերի հայտերի ընդունումը, այս տարի առցանց ստացել ենք 740 ֆիլմի հայտ, դրանից բացի փառատոնի ընտրողների թիմը տարբեր փառատոներից սկսեց ճամփորդությունների շարք, որի արդյունքում էլ են ֆիլմեր դիտարկվում»,- նշեց Հասմիկ Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ինչ վերաբերում է փառատոնի տարբերանշանին, դրա մի քանի տարբերակ ներկայացվեց լրագրողներին, այն մինիմալիստական մոտեցմամբ է արված, դիզայներն էլ Վիլյամ Կարապետյանն է: Նրա հետ փառատոնի կազմակերպիչները միացան ֆեյսբուքյան տեսազանգի միջոցով:

«Փառատոնի տարբերանշանը խորհրդանշում է մեր հայերեն Ծ տառը, այսինքն` ծիրան: Այն մի քիչ նման չէ ծիրանին, քանի որ ոչ թե օվալաձեւ է այլ կլոր, որովհետեւ կապել ենք կինոաշխարհում եղած այլ բաների, օրինակ օբյեկտիվի հետ, որը նույնպես կլոր է»,-ասաց դիզայները:

«Ոսկե ծիրան» փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը ներկայացրեց հավատարմագրման կարգը, այն կրկին առցանց կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031