Ադրբեջանի խորհրդարանում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի և Վրաստանի միջև միջկառավարական կապերի աշխատանքային խմբի անդամների և Վրաստան-Ադրբեջան խորհրդարանական խմբի պատվիրակությունների միջև:
Աշխատանքային խմբի ղեկավար Աֆլաթում Ամաշովը իր ելույթում նշել է, որ պաշտոնական հանդիպումները և երկկողմ այցերը դրական արդյունքներ են տալիս: Նա ընդգծել է գործակցության կարևորությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում, և միջկառավարական կապերի կարևորությունը՝ հանուն երկու երկրների միջև տարբեր ոլորտներում գործակցության զարգացման:
Իր հերթին վրացական պատվիրակության ղեկավար, խորհրդարանի փոխխոսնակ Զվիադ Ձիձիգուրին հայտարարել է, որ Վրաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ կապերի հետագա ամրապնդմամբ և նշել, որ վրացական կողմերը մշտապես սատարում է տարբեր ոլորտներում (այդ թվում առևտրի, զբոսաշրջության և արդյունաբերության) գործակցությունը:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները հյուրերի գիտությանն են հասցրել իրենց խորը անհանգստությունը՝ կապված Վրաստանում արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի արձանը կանգնեցնելու կապակցությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ