Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրությունների զարգացմանը. Պատմություն Շիրակից

Մայիս 10,2019 16:21

Սոցիալական ձեռնարկատիրությունը համեմատաբար նոր երևույթ է Հայաստանում: Քանի որ հինգ-վեց տարի առաջ, քիչ մարդիկ էին տեղյակ դրա մասին: Չնայած այն հանգամանքին, որ կարգավորող օրենսդրություն չկա, սոցիալական ձեռնարկատիրությունը զարգանում է Հայաստանում:

Հասարակական հատվածը այս գործընթացի շարժող ուժն է: Այս սեկտորի ներկայացուցիչները մասնակցում են համապատասխան օրենքների նախագծերի կազման աշխատանքների, ինչը երկրի կառավարությունը պետք է քննարկի: Սա կնպաստի սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը, քանի որ ավելի շատ մարդիկ կլսեն դրա մասին և կհետաքրքրվեն դրանով:

Տեսնելով Հայաստանում սոցիալական ձեռնարկության զարգացման ներուժը՝ Եվրամիությունը աջակցեց Միջմշակութային հետազոտության, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնին իրականացնելու Համայնքների զարգացումը՝ սոցիալական ձեռնարկատիրության միջոցով ծրագիրը: Այն նպաստեց Հայաստանի յոթ տարբեր մարզերում քաղաքացիական հասարակության հասարակական կազմակերպություններին՝ սոցիալական ձեռնարկատիրության նախագծերի միջոցով եկամուտ ստանալ: Ծրագրի շրջանակներում, 27 Հ/Կ-ներ ընտրվել են մասնակցելու ինտենսիվ վերապատրաստման դասընթացներին, որոնք շուտով վերածվեցին առցանց կրթական կայքի: 27 կազմակերպություններից 23-ը ներկայացրել են բիզնես ծրագրեր: Ժյուրին ընտրել է 10 լավագույն ծրագրերը, և ընտրված կազմակերպություններին տրվել է մոտավորապես 7000 եվրո՝ իրականացնելու համար իրենց բիզնես նախագծերը: Ծրագիրը ավարտվել է 2017-ին, բայց բոլոր 10 բիզնեսները դեռ գործում են՝ իրականացնելով իրենց գործունեությունը:

Սոցիալական ձեռնարկատիրությունը օգնում է սոցիալապես անապահով ընտանիքներին վաստակել

Համբարյանների ընտանիքը ապրում է Աշոցքում՝ Շիրակի մարզ: Ընտանիքի հայրը՝ Նորիկ Համբարյանը տեղական կազմակերպություններից մեկում աշխատում է որպես փականագործ, բայց իր 80 000 դրամ աշխատավարձը չի բավականացնում ընտանիքի կարիքները հոգալու համար: Նրա կինը՝ Վալյան, չի աշխատում: Նա դաստիարակում է իրենց 8-ամյա աղջկան Անիին, և 5-ամյա որդի Արմենին:

Համբարյաները այն յոթ ընտանիքների շարքում են, որոնք ներգրավված էին նախագծում: Նրանք ստացել են հնդկաձավարի սերմեր, պարարտանյութ և շարունակական աջակցություն և խորհրդատվություն՝ հողի մշակման վերաբերյալ:

Հայաստանը հիմնականում ներկրում է հնդկաձավար, քանի որ Հայաստանում հնդկաձավարի արտադրանք չկար մինչև 2001 թվականը, երբ մասնագիտությամբ թատերագետ Բավրայի նախկին գյուղապետ Կորյուն Սումբուլյանը, որոշեց աճեցնել հնդկաձավար, և ի զարմանս իրեն, նա բարձր որակի արտադրանք ստացավ: Իր գաղափարը կյանքի կոչելու համար Կորյունը դիմել է տարբեր կազմակերպությունների, և ENPARD-ի (Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի) գնել է անհրաժեշտ սարքավորումները և իր գյուղում արտադրություն է սկսել:

«Հնդկաձավարը շատ լավ հարմարվեց մեր պայմաններին, մենք դա չէինք սպասում: Դու պարզապես պետք է ճիշտ հաշվարկներ անես», – հիշում է Կորյունը՝ ընդգծելով, որ շատ է կարդացել հնդկաձավարի և նրան մշակելու եղանակների մասին: Նա փորձել է աճեցնել տարբեր եղանակներին և տարբեր պայմաններով: Այսպես նա կազմել է գործողությունների պլան: Կորյունը այժմ գիտի, թե ինչպես կարելի է բարձր որակի հնդկաձավար ստանալ, և կիսում է իր գիտելիքները այլոց հետ:

«Սա սնունդի այնպիսի տեսակ է, որ կարելի է պահել, միշտ նրա պահանջարկը կլինի: Ես միշտ մտածել եմ արտակարգ իրավիճակների համար սննդամթերքի պաշարներ ստեղծելու մասին: Հայաստանը չունի ելք դեպի ծով, և եթե նրա սահմանները փակվեն, մենք չենք ունենա սննդի պաշարներ: Արտակարգ իրավիճակներում, հնդկաձավարի պաշարները կարող են մեզ օգնել գոյատևել»:

Համբարյանների ընտանիքը ծրագրում ներգրավվել է 2018 թվականից՝ որպես սոցիալապես անապահով ընտանիք: Նրանք «Բրգահատիկ» կոոպերատիվից ստացել են սերմեր և պարարտանյութ: Նրանք նաև օգնել են Համբարյաներին մշակել հողը և ցանել հնդկաձավարը:

«Սա մեծ օգնություն է մեզ համար, քանի որ նրանք մեզ գումար չեն տվել, նրանք մեզ տվել են գործիքներ: Օգտագործելով այս գործիքները մենք կարող ենք զարգանալ և հաղթահարել այս իրավիճակը»,- նշում է Նորիկը՝ հավելելով, որ իր համար ամենակարևորն այն է, որ իրենք ստանում են գիտելիք: Արդյունքում՝ ընտանիքը 0.5 հեկտարից հավաքել է 200 կիլոգրամ հնդկաձավար:

 

«Կորյունը միշտ այցելում է մեզ, ստուգում իրավիճակը, նա միշտ ցանկանում է օգնել մեզ, որ նախագծի ավարտից հետո մենք առանց իր օգնության կարողանանք անել դա: Եվ ես կարծում եմ, որ ծրագրի ավարտից հետո մենք ինքներս կարող ենք ցանել հնդկաձավար և վաստակել դրանով»:

Ընտանիքները պատրաստվում են արտադրանքը վաճառել «Բրգահատիկին», որը պատասխանատու է փաթեթավորման և ապրանքի վաճառքի համար: Վերջնական արտադրանքը վաճառվում է Հայաստանից: «Մենք էժան ձավարը դարձնում ենք թանկ ապրանք: Սա նշանակում է, որ ընտանիքների համար ձեռնտու է իրենց արտադրանքը մեզ վաճառել»,- ասում է Կորյունը: Նա նաև նշում է, որ անցած տարի նա օգնել է մշակել 4.5 հեկտար հող և այս տարի ծրագրում է մշակել ևս 10 հեկտար:

«Բրգահատիկ»-ը հայկական շուկան ապահովում է տեղական հնդկաձավարով և հնդկաձավարի ալյուրով: Գործարանը կարող է արտադրել մինչև 2.500 տոննա հնդկաձավար, բայց այժմ նրանք արտադրում են մինչև 600 կիլոգրամ՝ ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով:

«Ես կարող էի այլ բան անել, բայց ես հավատացած եմ, որ յուրաքանչյուրը պետք է փոխի իր բնակավայրը: Հեշտ է քաղաք կառուցել, բայց շատ դժվար է կառուցել գյուղ»,- ասում է Կորյունը՝ հավելելով, որ «գյուղի զարգացումը կախված է անհատից և իր կրթությունից»:

Քանդակագործից՝ սոցիալական ձեռնարկատեր

«Գյումրի մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» Հ/Կ-ի ղեկավար քանդակագործ Արթուր Գևորգյանը երկար ժամանակ չէր կարողանում որոշել՝ սկսել իր սեփական բիզնեսը, թե ոչ: Իր մասնակցությունը Համայնքների զարգացումը՝ սոցիալական ձեռնարկատիրության միջոցով ծրագրին հուշեց նրան իր հարցերի պատասխանները, և նա զարգացրեց «Պատուհան»-ի միտքը: Սկզբում, ժյուրին չէր ընտրել նախագիծը, բայց մեկ այլ մասնակից հրաժարվեց ենթադրամաշնորհից, և Արթուրի նախագիծը ստացավ գումարը:

«Ես հնարավորություն ունեի գնալ լավ տեղ կամ լավ տեղը բերել այստեղ և լուծել իմ խնդիրները»,- հիշում է Արթուրը:

«Պատուհանը» ձևավորում և արտադրում է բացառիկ դեկորներ և վարագույրներ նախատեսված տան համար՝ ավանդական հայկական զարդանախշերով: Արթուրը աշխատում է իր կնոջ՝ Գոհար Վարդանյանի հետ, և արհեստանոցը գտնվում է իրենց տանը: «2003 թվականից Գյումրիում շինարարական բում էր: Քանի որ վարագույրների պահանջարկ կար, մայրս սկսեց կարել: Շուտով մենք հասկացանք, որ մեծ պահանջարկ կա, և ես սկսեցի օգնել մորս: Ես ձևում էի, մայրս կարում էր: Մենք կարող ենք ասել, որ սա ավանդական բիզնես է մեզ համար, և չնայած այն հանգամանքին, որ մայրս հիմա թոշակառու է, նա մեզ համար կարելու փորձագետն է, և մենք միշտ դիմում ենք նրան՝ օգնության համար»:

Սոցիալական ձեռնարկատիրության ծրագիրը ներառում է արվեստի դպրոցների երիտասարդ շրջանավարտներին, տեղի արհեստավորներին: Վաճառքից ստացած եկամուտը ուղղվելու են Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի և Գյումրիի համայնքային թանգարանների զարգացմանը: Այժմ՝ ծրագրի ավարտից հետո, նրանք համագործակցում են դերձակների հետ, որոնք աշխատում են տնից և արդեն ստեղծել են իրենց սեփական բիզնեսները: «Պատուհանը» ամսական արտադրում է 75 բարձի երես, 15 տարբեր հավաքածուներ և երեք վարագույրներ: Նրանց արտադրանքը հիմնականում չի կարելի գտնել խանութներում, նրանք հակված են իրենց հաճախորդներին գտնել առցանց հարթակներում:

Արթուրի կինը՝ Գոհարը, մասնագիտությամբ դաշնակահարուհի է: Նա երբեք չի մտածել, որ մի օր կդառնա դերձակ: Այժմ նա ոչ միայն կարում է տարբեր հավաքածուներ, բայց նաև սովորեցնում է ուրիշներին: «Ես ինքս եմ սովորել կարել: Ես իմ սխալներից շատ բան եմ սովորել, ես շատ եմ փնտրել լուծումներ՝ տարբեր խնդիրների համար, և հիմա կարող եմ ուսանողներին ցույց տալ պատասխանները»,- ասում է Գոհարը՝ հավելելով, որ քանի որ կարը ավանդույթ է Գյումրիում, բնակիչները միշտ նախընտրել են պատվիրել իրենց շորերը դերձակների մոտ: «Մենք հիմնականում օգտագործում ենք բնական հումք, և մենք պատրաստվում ենք կտորներ ներմուծել Հնդկաստանից: Այժմ, մեր գլխավոր նպատակն է վաճառել մեր արտադրանքը: Բայց մենք պետք է լինենք համբերատար, և սպասել բարելավված արդյունքների»:

Ծրագիրը ոչ միայն օգնել է այս նախագծերին զարգանալ և գտնել իրենց տեղը շուկայում, բայց նաև հանդիսացել է հարթակ՝ տարբեր գաղափարների համար: Այն նույնիսկ նպաստեց, որ «Բրգահատիկ»-ը և «Պատուհանը» բացահայտեն համագործակցության հնարավորություններ, և շուտով նրանք պատրաստում են միասին արտադրել օրթոպեդիկ պարագաներ՝ օգտագործելով երկու կազմակերպությունների արտադրանքները:

Սոցիալական ձեռնարկատիրությունները ոչ միայն օգնում են անհատներին աշխատել և ստեղծել աշխատատեղեր, բայց նաև օգնում են զարգացնել Հայաստանի մարզերը: Դա կարող է լուծում դառնալ, որը կօգնի Հ/Կ-ներին և կոոպերատիվներին ավելի շատ աշխատել և մոտիվացներ համայնքների ներկայացուցիչներին: Իր հերթին, այն կարող է դրական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա, քանի որ հայկական արտադրողները կարող են մուտք գործել շուկա և արտահանել արտադրանքը՝ այդպիսով խթանելով Հայաստանում արտադրված ապրանքները:

Ամի Չիչակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031