Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ին վստահեցրել է, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իրենց երկիր մուտք գործելու հետ կապված խնդիրներ չի ունենա եւ ձեռք կառնվեն հայ ֆուտբոլիստի անվտանգության հետ կապված բոլոր միջոցները:
Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին՝ Բաքվում: Այդ օրը հանդիպելու են «Արսենալն» ու «Չելսին»:
Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Արսենալի» կազմերում անվտանգության նկատառումներով 2015 թվականին եւ այս տարի արդեն չի մասնակցել հարեւան երկրում կայացած ԵԼ խմբային մրցաշարի արտագնա երկու խաղի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ