Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստում երբ զեկուցում էր Քրեական, Վարչական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու հարցը, որոնց նպատակը բուսական եւ կենդանական աշխարհին վնասներ հարցնելը նվազագույնի հասցնելն էր, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը առաջարկեց որսն ընդհանրապես արգելել, անգամ որսորդական փամփուշտները թույլ չտալ, որ մտնեն հանրապետություն:
Վանեցյանի խոսքով հատկապես՝ անտառների շուրջը բնակվող մարդիկ ցանկացած սեզոնի, ցանկացած ժամանակ որս են անում եւ դա վերահսկելը շատ դժվար է: Ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն էլ մտածում է, որ դրա նման մի բան պետք է անեն, պարզապես պետք է շատ լուրջ ուսումնասիրեն՝ հասկանալու համար: Վարչապետի խոսքով պետք է քննարկեն եւ գուցե ոչ ամբողջությամբ արգելեն, քանի որ կան պոպուլիացիաներ, որոնց վիճակն այդքան էլ վատ վիճակում չեն:
Վարչապետը կիսելով Վանեցյանի մտահոգությունն ասաց, որ ինքն էլ գիտի, որ երբ անտառ են մտնում՝ ինչ դեմները դուրս է գալիս՝ խփում են:
Կարդացեք նաև
Վարչապետի կարծիքով պետք է տուգանքները բարձր լինեն եւ ասենք՝ ընձառյուծին կրակողը պետք է իր տուն ու տեղը վաճառի, որ տակից դուրս գա: Չնայած, վարչապետի խոսքով՝ օրինական որսն ինքը չի դատապարտում եւ, ընդհակառակը, գտնում է, որ դա արվում է բնապահպանական նպատակներով:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի արձագանքը՝ Վանեցյանին՝ տեսանյութում.
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ