Նոր Հայաստանի 100 փաստերի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ լսեցինք տնտեսագետ Վարդան Բոստանջյանին։ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում բառացիորեն հայտարարեց, որ ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էր, այլ 62 մլրդ դրամով, այսինքն՝ 129 մլն դոլարով ավելի։ Փաշինյանը, թվարկելով հարյուր փաստերը, արձանագրել էր նոր Հայաստանի որակական փոփոխությունները։
– Իշխանության ներկայացուցիչներն ասում են. 20 տարի է՝ թալանել են երկիրը, միանգամից հնարավոր չէ ավերակների մեջ երկիր կառուցել։ Մեկնարկի համար ներկայացված փաստերը, չե՞ք կարծում, որ հուսադրող են։
– Գիտեք ինչ, արդեն հոգնեցուցիչ է անընդհատ հղում կատարել նախկինի վրա։ Խոշոր առումով լավ է եղել, վատ է եղել…։ Օրինակ՝ ո՞նց կարող ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության համար ասենք, որ վատ է եղել, իհարկե, ինչքան էլ վատ լիներ, պատերազմ է հաղթել, հիմա նա էր վատ, մյուսն էր վատ, լավ, թող վատ լինեին, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն չուներ, ու հիմա իրենք նոր ստեղծում են։ Ես հասկանում եմ, որ ժամանակակից կյանքն այլ է, լրջություն պետք չի, սելֆիներն են կարեւոր, դրանցով կարելի է խոշոր հաջողության հասնել, բայց հղում տալ՝ թալանել են, թալանել են։ Յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի, ենթադրենք՝ դա իսկապես տեղի է ունեցել, կարելի՞ է ամբողջ կյանքն անցկացնել դրա վրա։ Հլը մի հատ մեր երկիրը համեմատեք ուրիշների հետ։ Տեսեք՝ Կադաֆիի երկիրը չկա, Սադամ Հուսեյնի երկիրը չկա, Բաշար Ասադի երկիրը չկա, Ուկրաինայի պես 45 միլիոնանոց երկիրը չկա եւ այլն, եւ այլն: Էս կուկլա, սիրուն երկիրն ենք ստեղծել, բայց արի ու տես՝ ամենաթալան երկի՞րն ա, էս ի՞նչ բան ա։ Ես կուզենայի բոլոր այն մարդիկ, որ անբան են, անգործ եւ ընդհանրապես՝ հասարակության ու իրենց համար մի հատ չոփ չեն շարժել, չհենվեն միայն այդ մարդկանց մոտեցումների վրա։
– Դուք մտածում եթ, որ իշխանությունն այդ խավի վրա է աշխատում։
Կարդացեք նաև
– Ես չեմ ասում՝ իրենք ով են, ես ասացի այդ զանգվածի մասին, որը երբեք հասարակության որակական զանգված չի կարող կազմել։ Մենք հայ մարդիկ ենք, ընտանիք ունենք, առաքելական եկեղեցի ունենք, ընտանեկան սկզբունքներ ունենք, սեռական ճիշտ կողմնորոշում, ի՞նչ եք ուզում, ուզում եք հակառա՞կը տեղի ունենա։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում