«Կարծում եմ՝ այո, Հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի: Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունն ունի քաղաքական կամք՝ պետության դեմ կատարված հանցագործությունները բացահայտելու համար: Հուսամ՝ Հոկտեմբերի 27-ի գործը ժամանակի ընթացքում կվերաբացվի, եւ ամեն ինչ կարվի՝ այդ գործի լիարժեք բացահայտման համար»,- «Առավոտ»-ի հետ զրույցում խոսելով Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հնարավորությունների մասին՝ ասաց ՀԺԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Նա ընդգծեց. «Գործի վերաբացման հիմքեր կան: Դա ոճրագործություն էր մեր պետության դեմ: Ամենակարեւորն այն է, որ իշխանությունն ունի ոճրագործությունները բացահայտելու քաղաքական կամք: Հուսամ՝ Հոկտեմբերի 27-ի գործով էլ կզբաղվեն: Երեւի՝ միաժամանակ դժվար է (նկատի ունի Մարտի 1-ի գործը)»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
Կարդացեք նաև
10.05.2019