«Որեւէ կաշկանդվածություն չեմ ունեցել: Հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված հանցագործությունների բացահայտման ցուցանիշի 10 կամ 15 անգամյա աճը: Դա երկու պատճառ ունի: Առաջինը քաղաքացիների ընդգծված նախաձեռնողականությունն է եղել՝ հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին»,-ԱԺ ամբիոնից այսօր Դատախազության 2018թ.-ի գործունեության քննարկման ժամանակ արձագանքելով պատգամավորներից մեկի հարցին՝ «նախկինում կաշկանդված եղե՞լ եք՝ հաշվի առնելով այն փաստը, որ նախորդ տարում դատախազության բացահայտած հանցագործությունների դեպքերն ավելի շատ են», հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Մյուս պատճառը, ըստ նրա, կառավարության նախաձեռնողականությունն է. «Գործերի մեծամասնությունը ներքին ստուգողական-վերահսկողական գործողությունների արդյունքում բացահայտված խախտումների դեպքերն են, որոնց առթիվ դատախազությունը հարուցել է քրեական գործեր»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ