Մոսկվայում մահացել է ռուս հայտնի լրագրող, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հիմնադիր Սերգեյ Դորենկոն: Մամուլում շրջանառված այս տեղեկատվությունը հաստատել են ռադիոկայանից:
Դորենկոյի մահվան լուրը հաստատել է նաև «Էխո Մոսկվի» ռադիոկայանի (որտեղ երկար տարիներ աշխատել է Դորենկոն) գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: Նա հայտնել է, որ Դորենկոն մոտոցիկլով ընթանալիս կորցրել է գիտակցությունը:
«Դորենկոն մոտոցիկլով ընթանալիս է եղել քաղաքի կենտրոնով, իրեն վատ է զգացել՝ կապված սրտի խնդիրների հետ: Նա մոտոցիկլից ընկել է: Անցորդները շտապ օգնություն են կանչել, բայց բժիշկները չեն կարողացել փրկել»,- ասել է բժշկական ծառայությունների աղբյուրը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ