Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը վստահության առավելագույն քվե տվել է Նիկոլ Փաշինյանին լուծելու բոլոր, այդ թվում նաև Արցախի հարցը». Նաիրա Զոհրաբյան

Մայիս 09,2019 18:25

«Այս պահին զգում եմ հպարտություն մեր հաղթանակների համար և զգում եմ ցավ այս լուսավոր տղաների համար: Այս տարի Ադամ Սահակյանի լուսանկարով եմ մասնակցում, քանի որ այս հերոս տղան՝ Ադամը, փոխեց իմ կյանքը»,-Aravot.am-ի հետ զրույցում «Անմահ գունդը» խորագրով քայլերթին այսպես արտահայտվեց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ Ադամ Սահակյանի շնորհիվ ինքը սկսեց այլ կերպ նայել կյանքին, վերաարժևորել շատ արժեքներ, որոնց միգուցե մինչ այդ այլ կերպ էր նայում:

Մեր հարցին՝ հաղթանակների ֆոնին ինչպե՞ս կգնահատեք հողերը հանձնելու մասին հայտարարությունները, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես անգամ չեմ ուզում մտածել, որ ՀՀ-ում երբևէ կարող է լինել իշխանություն, որ կառաջնորդվի խաղաղություն տարածքների դիմաց բանաձևով: Տարբեր քաղաքացիական ակտիվիստներ փորձեցին նման ազգադավ թեզ գցել շրջանառության մեջ՝ փորձելով երևի թե օվերտոնի պատուհանի սիստեմով հասկանալ՝  կաշխատի՞, թե ոչ: Շատ կարևոր եմ համարում, որ դա արժանացավ շատ դաժան ու ծանր հակազդեցության: Նրանք, որոնք կփորձեն խոսել խաղաղություն տարածքների դիմաց թեզի մասին, նրանցից յուրաքանչյուրն ինձ համար հայրենիքի դավաճան է»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կգնահատի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախի հարցը լուծելու է ժողովուրդը,  Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այն, որ Արցախի հարցը պիտի լուծվի՝ անպայմանորեն հաշվի առնելով Արցախի ժողովրդի կամքը, միանշանակ է, բայց ժողովուրդը դեկտեմբերի 9-ի ընտրություններին վստահության առավելագույն քվե տվել է Նիկոլ Փաշինյանին լուծելու բոլոր, այդ թվում նաև Արցախի հարցը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031