«Աշխատավարձի մասին հարցին հետո կպատասխանեմ: Շուտով ճեպազրույցում կպատասխանեմ բոլոր հարցերին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչու է քաղաքապետը նախատեսում կրկնապատկել իր աշխատավարձը, ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ես վեց ամիս պաշտոնավարում եմ, շատ մեծ գործեր կան արված: Աղբահանության հարցը լուծման փուլում է»,-դառնալով իր մասին քննադատություններին՝ վստահեցրեց Հայկ Մարությանը: Նա նշեց, որ իր նախընտրական ծրագրի բոլոր կետերն իրականացնում է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև