Տարիներ առաջ գրեցի շարադրություն «Իմ պապը» վերնագրով, պապս դեռ կենդանի էր:
«Իմ պապը
Իմ պապը հարուստ կենսագրություն ունի: Այսօր նա 91 տարեկան է: Պապիս պատմած պատմությունները շատ հետաքրքիր են, պատմական իրողություններ: Նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, իր մարտական ընկերների հետ կռվել ֆաշիստական Գերմանիայի դեմ և ոտքով հասել մինչև Բեռլին: Պապս վիրավորվել է, բայց չի թողել ու հեռացել, շարունակել է կռվել՝ հանուն մեր երկրի ազատության: Իմ պապիկի նման մարդիկ արժանի են հարգանքի և ուշադրության:
Աննա Վարդանյան 5-րդ դաս. Արտենիի թիվ 1 միջն.դպրոց 09.05.2015»
Կարդացեք նաև
Պապիս մասին հիշողություններն անջնջելի են, դրանք մասունքներ են, որ կմնան միշտ ինձ հետ և իմ մեջ:
Հիշում եմ՝ ամեն տարի մայիսի 9-ին՝ վաղ առավոտյան, օգնում էի պապիս՝ բաճկոնի վրա ամրացնել հերոսի իր մեդալները, որոնք առ այսօր էլ պահում ենք մեծ խնամքով և հպարտությամբ: Այդ օրը տոն էր մեր տանը:
Երբ հարցնում էի պապիս.
-Պա՛պ, ե՞րբ է ծնունդդ:
– Մայիսի 9-ին, բալա ջան, երբ հաղթեցինք, նորից ծնվեցի ես:
Սերգո պապիս հիշելով՝ հպարտանում եմ: Հպարտանում եմ, որ բախտ եմ ունեցել համարվելու Հայրենական մեծ պատերազմի վետերանի թոռնուհի:
Աննա Վարդանյան 9-րդ դաս.